fbpx

Անտեր Ground

Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան

Պրեմիերան կայացել է 22.04.1998 թ. Երևանում

Հիմնովին վերականգնված ներկայացման պրեմիերան կայացել է 14.03.2014 թ.

Ներկայացման բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան։

Սա թատերախաղ է՝ նվիրված մեր հարազատ տուֆազարդ Երևան քաղաքին։

Ներկայացումը կյանքի վերլուծության փորձ է, և այդ վերլուծությունն արվում է բարեհոգությամբ ու լավատեսորեն։

Հասարակական-քաղաքական ենթատեքստ ունեցող տեսարաններն ընդմիջվում են երաժշտական կատարումներով, պարերով. տոնական շքե́րթ, հրավառությո́ւն, հյուրեր և դիտորդներ արտասահմանից։

«Անտեր Ground» ներկայացումը Երևանի կենսագրության էջերից մեկն է։

…Մեր քաղաքում տոնախմբություն է… Հրավառություն, ուրախ երաժշտություն, գեղեցիկ երիտասարդներ… Սակայն ինչ-որ բան այնպես չէ… Երևան… Ինչպիսի՞ն էր նա դեռ վերջերս՝ դարերի խորքից եկած մեր սիրելի վարդագույն քաղաքը. այս ամենն այսօր կարծես դեժավյու լինի…

Ինչպե՞ս կարողացանք գրեթե ոչնչացնել այն՝ ոչինչ չանելով։ Այո, այո, իսկապես՝ ոչինչ, բավական էր միայն մեր անտարբերությունը: Սակայն դեռ ամեն ինչ կորած չէ, քանզի ամենաբարձր և ուրախ երաժշտության, ամեն գնով զվարճանալու մոլուցքի տակից համառորեն դուրս է պրծնում մեր խղճի կանչը և ստիպում արթնանալ, թե չէ…

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ

2000 – ԱՄՆ, Լոս Անջելես։

20.11.2014 –Երևանում անցկացված Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակներում, Կամերային թատրոնը հանդես եկավ “Անտեր Ground” (պիեսի հեղինակ՝ Արա Երնջակյան, բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան) ներկայացմամբ:

«Անտեր Ground»-ը անբասիր չափի զգացումի և նորմալ ճաշակի մարմնավորում է։ Սա Ա.Երնջակյանի հերթական փորձն է՝ վերլուծելու կյանքը լճացած ճահճուտում, որտեղ, ճիշտ է, ինչ-որ բան կարծես պղպջում և փոփոխվում է։ Ընդ որում այս վերլուծությունը նա կատարում է անփոփոխ բարեսրտությամբ և լավատեսությամբ»։

Ս. Մելոյան, «Ռեսպուբլիկա  Արմենիա», 1998 «Բեմադրության անվանումն արդեն խորհելու առիթ է տալիս։ Կամերայինի նպատակն է, որ խորհելու տրամադրությունը շարունակվի մինչև ներկայացման ավարտը, և, ինչու ոչ, նաև՝ ետդարձի ճանապարհին, տանը, աշխատավայրում… Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ խնդրո առարկան պարզ, մատչելի, ոչ պարզունակ նկարագիր ունի։ Եվ, եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա կստացվի այսպես. «Անտեր Ground»-ը ոչ ավելի անգամ փաստում է, որ մենք դեռ «հոմո սափիենս» չենք։ Դա ապացուցում է այսօրվա մեր կյանքն ու ապրելակերպը, ներառյալ՝ նաև ընտրությունները…»։

Ա. Գևորգյան, «Կամերային թատրոն՝ յուրօրինակ որակ», «Հայոց Աշխարհ», 1998