
Ծնվել է 1982 թ. մարտի 8-ին, Երևանում։
Միջազգային թատերական փառատոների մասնակից` Կամերային թատրոնի կազմում։
Երևանի Կամերային թատրոնի բեմում Անդրանիկ Հարությունյանը կերտել է մի շարք տարբերվող և հետաքրքիր դերեր՝ “Նազա́ր, Նազար՝ մինչև վերջ”, “Ներոն”, “Անտեր Ground”,“Կաբարե “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ”, “Ալբանիա +”, “Կառավարական համերգ”, “Արմմագեդոն”, “Ամեն օր Ամանոր”, “Լուսատտիկների կանչը” “Շատ love story”, “Ի զե՛ն”, “Սկոտչ և Վիսկի” ներկաըացումներում:
Անդրանիկ Հարությունյանը հանդես է եկել նաև հետևյալ անտրեպրիզային ներկայացումներում՝

“32 թատրոնի “Ստոպ” , “Նո քոմենթ”, “Գլամուրային չոբաններ” ,“Քիթ-քաթ” “Հոթել Քալիֆորնիա“, “Ճտերն աշնանն են հաշվում “ և այլն:
Անդրանիկ Հարությունյանի դերասանական աշխատանքները կինոյում և հեռուստանախագծերում.
“Ալաբալանիցա”, “Սուպեր մամա”, “Փեսացուն կրկեսից”,“Իմ մեծ հայկական հարսանիքը”, “Մեծ պատմություն փոքր քաղաքում”, “Կարգին սերիալ”, “Ժաննա”, “Կարգին հաղորդում” մանրապատումներում, “32 ատամ” հեռուստանախագծում, “Արդյոք ովքեր են” հեռուստաշոուում (ԱTV), TV – 5-ում “Բարի լույս ծրագրում, “Նոր ալիք”-ի “Անհաջողակները” հեռուստասերիալում, “Սիթ Քոմ” հեռուստասերիալում (Արմենիա Թի-Վի), “Երկիր Մեդիա” հեռուստաալիքում և “Ռուսկոյե ռադիո”-ում “Դեսից-դենից” հաղորդաշարում, FM-107 ռադիոկայանում “Բարի լույս” հաղորդաշարում, “Կարգին սկետչեր”, “Խոպանի տեսություն”՝ “Շանթ” հեռուստաընկերությունում և այլն:
2011 թ. Հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, Անդրանիկ Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով։