fbpx

Կախարդական պարահանդես

Պիեսի հեղինակ՝ Արա Երնջակյան

Բեմադրող ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյան

Պրեմիերան կայացել է 26.09.2013 թ. Երևանում

 

Ինչի՞ մասին են երազում բոլոր երեխաները։ Դե իհարկե հեքիթային արկածների, չար կախարդներին հաղթող խիզախ արքայազների, չքնաղ արքայադուստրերի և առհասարակ զանազան հրաշքների մասին:

Եվ այս ամենը դուք կտեսնեք հրաշալի «Կախարդական Պարահանդես» երաժշտական հեքիաթում: Դուք ոչ միայն կտեսնեք, այլև ինքներդ կկարողանաք օգնել Արքայազնին և Արքայադստերը, չնայած բոլոր խոչընդոտների, հաղթել Չար Կախարդին, որպեսզի Կախարդական Պարահանդեսը վերջապես սկսվի…

Եթե սիրում եք արկածներ, հրավիրում ենք ձեզ ճամփորդել  դեպիԿարմիր Վարդերի թագավորություն, որտեղ ապրում են ձեզ պես ուրախ, հնարամիտ, չարաճճի, խիզախ հերոսներ։

Եթե Բիբաբոն և նրա համախոհները չփչացնեն գլխավոր ժամացույցը, ապա Կախարդական պարահանդեսը կսկսվի ճիշտ ժամանակին։

Ներկայացումը երեխաներին սովորեցնում է լինել ազնիվ և բարի։ Այստեղ գրեթե ամեն ինչ խոսում է անկեղծության մասին։ Արքայադուստրը և Արքայազնը սիրում են միմյանց, սակայն մի օր այստեղ են գալիս չար հերոսների խումբ, որն ամեն կերպ, պարահանդեսը խափանելու նպատակով, ցանկանում է փչացնել պալատի գլխավոր ժամացույցը՝ այս կերպ հնարավորություն չտալով Արքայազնին և Արքայադստերը ևս մեկ անգամ հանդիպել։ Սակայն փոքրիկ հանդիսատեսն իր հուշումներով օգնում է Հեքիաթասացին, և բարին հաղթում է։ Արքայազնին և Արքայադստերը հաջողվում է նաև բոլոր հերոսներին դարձնել բարի և անկեղծ։

ՓԱՌԱՏՈՆԵՐ.

20.04.2014 – “Կախարդական պարահանդես” մանկական երաժշտական ներկայացումը մասնակցեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնած “Թատրոն – X” 7-րդ Հանրապետական փառատոնին։