
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 17.11.1993 թ. Երևանում

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես)
ՓԱՌԱՏՈՆԵՐ
05.2003 – Ուկրաինա, Կիև, «Կիև Տրավնևիյ» 5-րդ Միջազգային Թատերական փառատոն։
ՄԱՄՈՒԼԸ «ՏԻՏԱՆԻԿ, MADE IN ARMENIA»-Ի ՄԱՍԻՆ.
«Էտյուդների և դրվագների տեսքով ստեղծված այս զվարճախաղը երգերի, պարերի և բեմական այլ արտահայտչամիջոցներով մեզ է ներկայացնում մեր շուրջը տեղի ունեցող դեպքերի և դեմքերի զավեշտական նմանակումներ, քաղաքական անցուդարձի նուրբ, գրոտեսկային ակնարկումներ»։
Կ. Եղիազարյան, «Ազատամարտ» 1993
«Մեզ շրջապատող արատների մասին անխնա խոսում են «Տիտանիկ, made in Armenia» ժամանակի զգացողությանը համահունչ ներկայացման պայմանական հերոսները։ Խոսում են ցավով, տագնապում ապագայի անորոշության համար։ Տապանը սարքվել է, ու շատ են ուզում առաջ մղել, բայց «ճահճուտ» է շուրջբոլորը, այն մնում է տեղում…
Այս ներկայացումը նորից վկայում է այն փաստը, որ արվեստը ժամանակի տրամաբանությամբ պիտի ներկայանա ժողովրդին։ Արտահայտչամիջոցը կարող է որոշել ինքը՝ արվեստագետը»։
Ռ. Ա., «Երկիր», 1994
«…Լողում է մի տապան, մեր Հայաստանի տապանը։ Եվ թվում է՝ արժե՞ փրկության սպասել։ Բայց կատակներն այնքան սրամիտ են, մեզնից յուրաքանչյուրին ուղղված հեգնանքը՝ այնքան տեղին, որ ծնվում է հավատը։ Մարդիկ, որ ընդունակ են այդպես կատակել և հեգնել իրենք իրենց՝ անպայման կփրկվեն»։
«Հայաստանի Հանրապետություն», 1994