fbpx

Վիկտորյա Սահակյան

Ծննդյան ամսաթիվը՝ 05․08․1995թ․
Ծննդավայրը՝ Սյունիքի մարզ, ք․Կապան
Կրթությունը՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ,
Արա Երնջակյանի արվեստանոցը

Վիկտորյա Սահակյանը Կամերային թատրոն մուտք է գործել Արա Երնջակյանի հեղինակային «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումով։ Այնուհետև խաղացել է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ՝ սկզբում որպես Դայա, ապա՝ Ջուլիետ։ Վիկտորյա Սահակյանը այժմ զբաղված է «Փնտրվում է տղամարդ», «Բ-1427» և «Սերն ինչպես կինոյում» ներկայացումներում։ Մասնակցություն է ունեցել նաև Նորա Գրիգորյանի «Save Million» անտեպրիզային ներկայացման մեջ։
Դեռևս ուսանողական տարիներից Վիկտորյա Սահակյանը նկարահանվել  է տարբեր նախագծերում․ «Դե տժժա», «Տանդեմ», «Մահվան ջոկատ», «Երկուսով», «5G ընտանիք», «Բալենի», «Հանդիպման վայր», «30 արծաթ», «Ծաղիկներ ձյան տակ», «La casa de papa», «Պապայի աղջիկները» և այլն։