
Ծնվել է 1986 թ. սեպտեմբերի 27-ին
2006 թ. ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը:
2011 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի կինոռեժիսուրայի ֆակուլտետը:
Հանդիսանում է բազում ֆիլմերի կոմպոզիտոր ինչպես նաև հանդիսանում է մի շարք ներկայացումների երաժշտական ձևավորման հեղինակ՝ “Еду как хочу” ֆիլմ , “Հյուսիսային պողոտայի բանտարկյալը” ներկայացում, “Իուարշայի սուրը” ներկայացում, “Մեղրամիս” կարճամետրաժ կինոֆիլմ, Հանրային Հեռուստատեսության “Ճակատագրի պատասխանը” սերիալ, “Փողոցի շները” սերիալի , “Տանդեմ” սիթքոմ, “Հանդիպման վայրը” սերիալ, “Գործակալ 044” ֆիլմ:
Երևանի Կամերայն պետական թատրոնի երաժշտական ղեկավարն է 2012 թ.-ից:
Իրականացրել է Կամերային թատրոնի հետևյալ ներկայացումների երաժշտական ձևավորումը՝ “Կախարդական պարահանդես”, “Կաբարե”, “Կառավարական համերգ” , “Անտեր Ground”, “Ի զե՛ն”, “Արմմագեդոն” , “Շատ Love story”, “Միսս դժոխք”, “Շոու #3”, “Կաբարե Restart”, “Ալբանիա +”, “Ճերմակ արագիլներ” և այլն: