Երաժշտական ղեկավար




Վահե Գրիգորյանը 2012թ․-ից հանդիսանում է Կամերային թատրոնի երաժշտական ղեկավարը։ Իրականացրել է Կամերային թատրոնի մի շարք ներկայացումների երաժշտական ձևավորումը՝ «Կախարդական պարահանդես», «Կաբարե», «Կառավարական համերգ», «Անտեր Ground», «Ի զե՛ն», «Արմմագեդոն», «Շատ Love story», «Միսս դժոխք», «Շոու #3», «Կաբարե Restart», «Ալբանիա +», «Ճերմակ արագիլներ», «Սիրո խոստովանություն», «Տղաները չափն անցնում են կամ էտյուդ կանանց մասին», «Ծննդյան վկայական», «FE Show», «Սերն ինչպես կինոյում» և այլն։ Որպես կոմպոզիտոր գրել է «Կեսարի խրախճանքը» և «Համլետ» ներկայացումների երաժշտությունները։
Վահե Գրիգորյանը նաև մի շարք ֆիլմերի, հեռուստասերիալների և ներկայացումների երաժշտական ուղեկցությունն է ձևավորել կամ հեղինակել։ Նրա կատարած հայտնի աշխատանքներից են «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» և «Իուարշայի սուրը» ներկայացումները, «Մեղրամիս» կարճամետրաժ կինոֆիլմը, Հանրային Հեռուստաընկերության «Ճակատագրի պատասխանը, «Փողոցի շները» «Հանդիպման վայրը» և «4 Երազանք -2» սերիալները, «Տանդեմ» սիթքոմը, «Գործակալ 044», «Գործակալ 044-2» «Еду как хочу», «Альпинисты», «Մեր Բակը 25 տարի անց» ֆիլմերը։