
Բեմադրող ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան
Պրեմիերան կայացել է 12.05.2012 թ. Երևանում
Կանացի ագրեսիվ հմայքն` ընդեմ դավաճանության, ստի և
փշրվող զգացմունքների։

27.03.2013 – “Սկոտչ և Վիսկի” ներկայացմանը (բեմադրությունը՝Արշալույս Հարությունյանի) շորհվեց ՀԹԳՄ ամենամյա “ԱՐՏԱՎԱԶԴ” մրցանակը` “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում։
01.11.2013 – Հայաստան, Երևան; “Սկոտչ և Վիսկի” ներկայացումը, բեմադրիչ՝ Արշալույս Հարությունյան, ներկայացվեց ՀԹԳՄ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 8-րդ հանրապետական փառատոնին։
5 և 7 սեպտեմբերի 2014 – ԱՄՆ, Լոս Անջելես; Կամերային թատրոնը մասնակցեց «Global Arts International» ընկերության կողմից կազմակերպված հյուրախաղերին։ Գլենդելի «Beyond the Stars Palace» թատրոնի բեմում (հանդիսասրահը` 500 տեղ) ներկայացվեց «Սկոտչ և Վիսկի» (բեմադրիչ՝ Արշալույս Հարությունյան) ներկայացումը։
22.11.2012 – Հայաստան, Գյումրի; “Դուետ” Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվեց “Սկոտչ և Վիսկի” ներկայացումը։