Սիրո խոստովանություն

Ներկայացման հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան

Պրեմիերան կայացել է 14.11.2015 թ., Երևանում

Ներկայացումը նվիրված է Երևան քաղաքի 2797-ամյակին: Սա մեր սիրելի մայրաքաղաքի պատմությունն է` համեմված երնջակյանական քնարական հումորով և Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով:

«Սիրո խոստովանություն»-ը ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային պատմություն է՝ Երևանի և երևանցիների մասին:

Երևանի կամերային թատրոնը ներկայացնում է՝ «Սիրո խոստովանություն»:

Այն մարդիկ, ովքեր որոշել են ընդմիշտ հեռանալ մեր քաղաքից, կարող են երկու ժամով երկարացնել իրենց երևանցու կարգավիճակը:

Կամերային թատրոնի խենթ սիրահարների հետ միասին բացահայտենք մեր զարմանահրաշ քաղաքի անբացատրելի առեղծվածը:

26.03.2016 – Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ՀԹԳՄ-ի “Արտավազդ” ամենամյա մրցանակաբաշխությանը, “Արտավազդ – 2016” ժյուրիի հատուկ որոշմամբ, Երևանի Կամերային թատրոնի “Սիրո խոստովանություն” (հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմանը շնորհվեց “Արտավազդ” մրցանակ՝ որպես “Տարվա լավագույն թատերական նախագիծ”։

Երաժշտական ղեկավար՝ Վահե Գրիգորյան, դերերում՝ Անի Գրիգորյան, Հասմիկ Դանիելյան, Ռաֆայել Երանոսյան, Սենիկ Բարսեղյան, Վահե Զիրոյան:

Ներկայացման մեջ օգտագործվում են հետևյալ հեղինակների երգերը.

Մարտին Վարդազարյան, Տիգրան Մանսուրյան, Լևոն Մալխասյան, Արթուր Գրիգորյան, Ռուբեն Հախվերդյան, Արմեն Մարտիրոսյան, Թաթա, Ֆորշ, Տիգրան Պետրոսյան, Արմո։

Թաթա – “Երևան”, “50/50”, “Երևանս”

Արթուր Գրիգորյան – “10 միլիոն հայ”

Մարտին Վարդազարյան – “Վույ, աման-աման”

Լևոն Մալխասյան – “Երևան ջան”

Արմո – “Արի, գնանք Երևան”

Ռուբեն Հախվերդյան – “Սա՝ Երևանն է”, “Իմ սիրո աշուն”

Ֆորշ – “Հենց այսպես էլ ապրում ենք”

Տիգրան Մանսուրյան – Մեղեդի “Սպիտակ անուրջներ” կինոֆիլմից

Տիգրան Պետրոսյան – “Սիրում եմ քեզ, իմ Երևան”

Արմեն Մարտիրոսյան – “Երևան”