
Ծնվել է 1981 թ. հուլիսի 25-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում
2006 թվականին ավարտել է ”Հայֆիլմ” կինոստուդիային կից դերասանի ստուդիան և աշխատել Երևանի Կամերային թատրոնում՝ որպես դերասան:
Միջազգային թատերական փառատոների մասնակից` Կամերային թատրոնի կազմում։
Կամերային թատրոնի բեմում խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում՝ “Կաբարե”, “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ”, “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”) “Կառավարական համերգ”, “Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ” “Արմմագեդոն”, “Ամեն օր Ամանոր”, “Լուսատտիկների կանչը” “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” , “Շատ love story” ,“Ի զե՛ն” , “Շատ love story”, “Ամնեզիա” “Ճերմակ արագիլներ”, “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում ՀԹԳՄ ամենամյա “Արտավազդ” մրցանակ ստացած “Սկոտչ և Վիսկի”, “Սիրո խոստովանություն” :

Ռադիոյում վարել է “Բարի առավոտ” հաղորդումը:
Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս նաև մի շարք անտրեպրիզաին ներկայացումներում՝
“32 թատրոնի “Ստոպ”, “OK” սոցիալական կատակերգություններ,“Նո քոմենթ”, “7 ու կես”, “Գլամուրային չոբաններ”, “Դոն Ժուանը Մարսելում”, “Իմ կնոջ անունն է Մորիս”, “Ճտերն աշնանն են հաշվում”, “Երգ Հայաստանի”, “Հոթել Քալիֆորնիա” և այլն:
Կինո և հեռուստանախագծեր՝
”Կարգին սերիալ”, “Քրմուհի”, “Ալաբալանիցա”, “Սուպեր մամա”, “Poker.am”, “Սկոտչ և վիսկի” “Ժաննա”,“Հայրերը” , “Կալիգուլա” : “Կարգին հաղորդում” մանրապատումներ, “Սիրո գործակից”, “Ամուսնացածների Լիգա”, “հեքիաթահարվածը”, “Ձյունանուշ”, “32 ատամ” , “Արդյոք ովքեր են” հեռուստաշոուում; “Քարե դարդ” սիթքոմ:
Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս նաև իր իսկ հեղինակած “T-Ռաֆիկ” հումորային մոնոներկայացումով:
Ռաֆայել Երանոսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով և պատվոգրով: