fbpx

Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան

Պրեմիերան կայացել է 24.03.2012 թ. Երևանում

ԼԵԳԵՆԴԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է՝ 

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Բեմական պայմանականության մեջ ստեղծվել է “ժամանակի մեքենա”, որը հեշտությամբ հրաշքներ է գործում։ Եվ ահա մենք Հին Եգիպտոսում ենք` փարավոնների մոտ։ Դահլիճում նստած հանդիսատեսը, որոնք, չգիտես, թե ինչպես, փրկվել են միջուկային աղետից, հրավիրվում են բարձրանալ թիանավեր։ Սակայն, հայտնվում է Եգիպտացին և բարձրաձայն հայտարարում բոլորին, որ բեռնումը հետաձգվում է 2 ժամով, և 3 անկոչ հյուրերին հնարավորություն է տրվում պատմել իրենց մասին, պատմել համամարդկայինի մասին, չարի ու բարու, լավի ու վատի մասին, որոնց հավերժական կռիվը առաջ է շարժում կյանքը։

Եվ սկսում է յուրօրինակ երկխոսություն հանդիսատեսի հետ` նվիրված  մեր ժամանակի մի կարևորագույն խնդրի՝ սերնդի պատասխանատվությանը մոլորակի ճակատագրի, այսօրվա աշխարհի նյարդային, հաճախ սարսափելի խճանկարային կյանքի համար։ Դա 21-րդ դարի բարձիթողի, կամազուրկ, ցինիկ, լկտի և անխոհեմ զավակների խոստովանությունն է։

Հսկայական ինֆորմացիոն ծավալը, մեծաքանակ սրամիտ արտահայտությունները, բովանդակային անսպասելի անցումները առաջին իսկ բացականչությամբ հանդիսատեսին ստիպում են միանալ բեմում կատարվող գործողությանը` նրան հրապուրելով երկխոսության անսովոր ձևով (հանդիսասրահի միջոցով), շեշտակի ռիթմով, որին նպաստում են ոչ միայն լուսային, երաժշտական և պլաստիկ  միջոցները, այլև հենց ինքը տեքստը` ամբողջ ընթացքում պահպանվող խիստ ռիթմով, որն արձակ բանաստեղծություն է հիշեցնում։

Քաղաքական պամֆլետ, շոու միջազգային թեմաներով, երգիծական համայնապատկեր, ժամանակակից աշխարհի հոգեկան աղքատության պրոբլեմներ, զգացմունքների արժեզրկում, ինչպիսիք են՝ սերը, բարին, արդարությունը, բարոյականությունը։

Այս ներկայացումն ուշագրավ է իր իմաստային նշանակությամբ՝ հակապատերազմական և խաղաղության կոչով։

“Պարոնա՛յք…” ներկայացումը երիտասարդության մասին է, ով փնտրում է այժմեական բազմաթիվ հարցերի պատասխանները։ Հումորով և երաժշտությամբ հագեցած այս ներկայացումը հանդիսատեսի հետ անկեղծ զրույց է վարում` ետ պահելով նրան անտարբերությունից, հոգեկան աղքատությունից, զգացմունքների արժեզրկումից և պասիվությունց, հակառակ դեպքում` աղետն անխուսափելի է։

ՓԱՌԱՏՈՆԵՐ

13.04.2013 – “Թատրոն – X” 6-րդ Հանրապետական փառատոնին ներկայացվեց “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” ներկայացումը։

19.05.2016, 28.06.2016 – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցի “դերասանական արվեստ և ռեժիսուրա” կուրսի ուսանողները ներկայացրեցին “Պարոնա՛յք…” ներկայաց ման նոր բեմականացումը: Բեմադրող ռեժիսորներ՝ Լուսինե Երնջակյան, Արշալույս Հարությունյան:

27.03.2013 – “Լավագույն երիտասարդ դերասանուհի” անվանակարգում Անի Գրիգորյանին շորհվեց ՀԹԳՄ ամենամյա “ԱՐՏԱՎԱԶԴ” մրցանակը`  “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” ներկայացման մեջ։