Նոննա Գրիգորյան

Ծնվելէ 1987 թվ. հունիսի 18-ին։

1994 թ.-ից սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի և դաշնամուրի դասարաններում:

2001թ. տեղափոխվել է ՌԴ Ռյազան քաղաք, որտեղ ավարտել է տեղի երաժշտական դպրող-լիցեյը:

2004-2007թթ. սովորելէ “Հայֆիլմ” կինոդերասանի ստուդիայում՝ ստանալով կինոյի և դրամատիկ թատրոնի դերասանուհու որակավորում:

2005-2008թթ. սովորել է նաև Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժնում, 2008-2013թթ.՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտական կրթություն բաժնում:

2002-2005թթ. եղել է Յու.Բախշյանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահարը:

Խաղում է Կամերային թատրոնի՝ “Կաբարե”, “Կառավարական համերգ” , “Անտեր Ground”, “Իզեն”, “Արմմագեդոն” , “Շատ Love story”, “Միսսդժոխք”, “Շոու#3”, “Ռոմեո & Ջուլիետ”, “Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ”, “Կաբարե Restart” և այլ ներկայացումներում:

Հանդիսանում է նաև Կամերային թատրոնի երաժշտական խմբագիրը:

Նոննա Գրիգորյանը նկարահանվելէ՝  “Օտարխաղեր” հաղորդման մեջ, “Ռուզանի սիրտը”, “Աննա”, “Որբերը” հեռուստասերիալներում, “Ընտանեկան պատմություններ” (2009 – 2013թթ.) հեռուստանախագծում, “Հրաձիգը” (2011), “Ժաննա” (2015) ֆիլմերում:

Որպես բեք-վոկալ, հանդես է եկել մի շարք հայկական էստրադային երգերում: Աշխատում է նաև կինոֆիլմերի կրկնօրինակումների վրա:

Միջազգային թատերական փառատոների մասնակից է` Կամերային թատրոնի կազմում։

Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար, Երևանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ Երևանի քաղաքապետարանի պատվոգրով: