
Ծնվել է 1983 թ. հուլիսի 17-ին
1996 – 2006 թթ. պարել է Գևորգ Գևորգյանի “Կրակներ” ժամանակակից պարային համույթում` որպես առաջատար պարող, եղել է Հայաստանում “բրեյք-դանս” պարային ոճի զարգացման և տարածման առաջին մասնակիցներից:
2006 թ-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասան բաժինը:
Աշխատել է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում` որպես դերասան:
Խաղացել է տարբեր մյուզիքլներում, դրամատիկական, մանկական երաժշտական ներկայացումներում, այդ թվում` “Փարիզի Աստվածամոր տաճարը”, “Կատուներ”, “Կարինե” օպերետա “Բրոդվեյ-Բրոդվեյ”, ներկայացումներից են` “Անուշ” (Տեր հայր), “Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում” “Սասունցի Դավիթ”, “Գեղեցկուհին և Հրեշը”,“Մոխրոտը“, Թոմը և Ջերրին

2006 թ. Երևանի Համազգային թատրոնի բեմում կայացել է Ներսես Մարկոսյանի մենահամերգը` “Մյուզիքլի շունչը” խորագրով:
2009 թ. Շառլ Ազնավուրի 85-ամյակին նվիրված “Գլխարկները վեր Ազնավուրն է կանչում” խորագրով երաժշտական ներկայացման մեջ խաղացել է Ազնավուրի կերպարը:
2011 թ. մասնակցել է “Շանթ” հեռուստաընկերության “Պարիր, թե կարող ես” նախագծին:
2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի:
Խաղում է հետևյալ ներկայացումներում` “Կախարդական պարահանդես”, “Կառավարական համերգ”, “Անտեր Graund”, “Կաբարե Restart”, “Շոու #3” , ՛Ի զեն՛և այլն: