fbpx

ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ

Ներկայացման բեմադրիչ, զգեստների նկարիչ և բեմանկարիչ՝ Լուսինե Երնջակյան

«Չի եղել լուսնի տակ երբեք մի ողբ այնքան խոր, որքան Ջուլիետի և Ռոմեոյի վեպը սգավոր»:
Շեքսպիրյան հայտնի ողբերգությունը, կամերային թատրոնի երիտասարդ սերնդի մեկնաբանությամբ։ Համարձակ ու անսպասելի ռեժիսորական խիստ ոճային լուծումներ, յուրահատուկ ձևավորում ու էսթետիկա։ 
«Գութը դահիճ է, երբ այն ներում է ոճրագործներին»:
Որքան էլ տիրապետես սյուժետային ընթացքին ու դեպքերի զարգացումներին, ներկայացումը միևնույն է ստիպելու է սրտատրոփ հետևել դերասանական խաղին: Չէ որ «ազնիվ սրտերը խորքով են հարուստ, ոչ թե խոսքերով»: