Նազա՛ր, Նազա՛ր` մինչև վերջ

Ըստ Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» ստեղծագործության

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան

Պրեմիերան կայացել է 05.12.2018 թ. Երևանում

“Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ”. այս ներկայացումը (ըստ Դ.Դեմիրճյանի “Քաջ Նազար” հեքիաթի)  առաջին անգամ բեմադրվել է 1983 թվին

“Քաջ Նազար. Պլանտագենետ” վերնագրով:

Բախտի քմահաճույքով գահին բազմած տիրակալը ոչ այլ ինչ է, քան՝ մի անգետ ստահակ, որին անընդհատ հաջորդում են իր նմանները…

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ

Տալլին, Ռիգա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո), Սիրիա (Հալեպ)։

ՓԱՌԱՏՈՆԵՐ

1989 – Ֆրանսիա, Նանտ, Միջազգային թատերական փառատոն «Theatre Du Monde»

2012 – ԱՄՆ, Լոս Անջելես,“ASA ART INC” ամերիկյան ընկերության կողմից կազմակերպված “Աշխարհի թատրոնները” փառատոն, “Alex Theatre”-ի բեմում։

«Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ» բեմադրությունն ստացել է «ազգային ողբերգություն» բնորոշումը։ Ա.Երնջակյանի ստեղծագործական երևակայության մեջ խմորվելով՝ Դեմիրճյանի երկը մեծապես նպաստել է մերժամանակի մասին սեփական դիտարկումներն ամբողջացնելուն և, ի վերջո, մեր պետականության ծաղրանկարը ստեղծելուն։

Ներկայացումը ամբողջական թատերական ստեղծագործություն է, մեր օրերն անմիջականորեն արտացոլող և պատշաճ գնահատող բեմադրություն…

…Երկրի կյանքում ոչինչ չի փոխվում՝ անկախ նրանից, թե գահին ով է բազմած՝ հեքիաթական Նազարը, թե՝ անշունչ խրտվիլակը. մեկ է երկրի գահավիժումը դեպի անդունդը ընթանում է նույն հաջողությամբ…»։

Ն. Ասատրյան, «Նազար, Նազար՝ մինչև ե՞րբ», «Նօրաթերթ», 2000

«Կամերային թատրոնը կրկին հաճելիորեն զարմացրեց մեզ՝ բեմ հանելով նորացված Նազարին…

…Արա Երնջակյանին այս անգամ էլ, ինչպես միշտ, հաջողվեց բեմադրել համարձակ, այժմեական, մեր կյանքի իրական դեմքը ցուցադրող ներկայացում, իսկ տաղանդաշատ դերասանների փայլուն խաղը այն հասցրեց կատարելության»։

Լիլիթ Եղիազարյան, “Nazar, Nazar – Till the End”, «Իրավունք», 22-24. 02.2005

Ն. Ագիշևա, «Ժամանակների կապը», «Պրավդա» 1984

Բ. Տուխ, «Վեչերնիյ Տալլին», 1985

Ն. Ստարոսելսկայա, «Ապրե՛ք, տղաներ, հանձնվո՛ւմ եմ», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», 1987