fbpx

Մհեր Ալաբեգյան

Ծննդյան ամսաթիվը՝ 27․05․1996թ․
Ծննդավայրը՝ Ք․ Չարենցավան
Կրթությունը՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ,
Արա Երնջակյանի, Դավիթ Հակոբյանի, Հրաչյա Գասպարյանի արվեստանոցները

Մհեր Ալաբեգյանի մուտքը կամերային թատրոն եղել է 2018թ․-ին «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով՝ Պարիսի կերպարում։  2021-ից նա մարմնավորում է Տիբալտին։
Մհերը զբաղված է նաև «Կեսարի խրախճանքը» ներկայացման մեջ Դիոգենեսի դերում, իսկ «Համլետ» ներկայացման մեջ՝ Ֆորտինբրասի։
Մհեր Ալաբեգյանը խաղացել է նաև Գ․Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոնում «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ։
Նա ուսանել է Հանրային հեռուստաընկերության Մեդիաակադեմիայի հետկադրային և կրկնօրինակման ձայն բաժիններում։ Այժմ Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման դերասան է։
Մհեր Ալաբեգյանը նկարահանվել է «Հանդիպման վայրը» հեռուստասերիալում։