
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 21.12.2001 թ. Երևանում
Այս կատակերգությունն իրոք դժոխային է։
Սեփականաշնորհված Դժոխքում քանդվում է տնտեսությունը, բյուջեն ճեղքվածք է տալիս, շուրջբոլորը քաոս է և իրարանցում, դժոխային կաթսաներում եփվում են մեղսագործները…
Այս ներկայացումը՝ պահպանելով թատրոնի ավանդույթները, փայլում է հայկական սրամտությամբ՝ բաց չթողնելով մերօրյա բոլոր ցավոտ հարցերը, որոնց բուռն արձագանքում է նաև հանդիսատեսը։

«Ա. Երնջակյանն իր պրեմիերայով տվեց գողության պատասխանը, և տվեց իսկական արվեստագետին վայել արժանապատիվ բարձունքից»։
Կ. Առաքելյան, «Իրավունք», 2001
«Սա ներկայացում է ամեն ինչի մասին՝ իր հերոսներով, դրամատուրգիայով, որի մեջ շոշափվում են «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները»։
Լ. Բարսեղյան, «Հայկական ժամանակ», 2001