
Ծնվել է 1991 թ. դեկտեմբերի 18-ին:
2012 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետություն ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև, 2014 թ. նույն ԲՈՒՀ-ի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
1998 – 2005 թթ. հաճախել է Նոր Նորքի Հայորդաց տան ազգագրական երգ ու պարի խմբակ:
2008 – 2012 թթ. զբաղվել է պրոֆեսիոնալ վոկալով:
2008 – 2012 թթ. աշխատել է Երևանի Էդգար Էլբեկյանի անվան պետական թատրոնում՝ որպես դերասանուհի, որտեղ խաղացել է “Ռոմեո և Ջուլիետ”, “Սիրո տարբել նվագներ”, “Ձմեռային հրաշք”, “Գորտ-մարդը”, “Ամանորյա հեքիաթ” ներկայացումների մեջ:
Նկարահանվել է մի շարք երաժշտական և գովազդային հոլովակներում, գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են՝ Ա. Շահբազյանի “Մոսկվիչ, իմ սեր”, “Պարացելսի վարդը”, Մ. Դովլաթյանի “Շտապ օգնություն 3D”, Ա. Հարությունյանի “Մեղրամիս”, Ա. Երնջակյանի “Ժաննա”, Ա. Շահբազյանի “Ծաղկապար”, Ջ. Սիխարուլիձեի “Կարմիր խնձորներգեղարվեստական ֆիլմերը:
Հանդես է եկել նաև՝ որպես մոդել:
2012 թ.-ից աշխատում է Երևանի Կամերային պետական թատրոնում՝ որպես դերասանուհի:
2016 թ.-ից աշխատում է նաև Նոր Նորք վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում՝ որպես մշակութային հարցերով պատասխանատու:
Հրաչուհի Ամիրյանի խաղացանկում ներառված են Կամերային թատրոնի հետևյալ ներկայացուները. “Կախարդական պարահանդես”, “Կաբարե”, “Ալբանիա +”, “Կառավարական համերգ”, “Շոու #3”, “Ռոմեո & Ջուլիետ”, “Կաբարե Restart”: