
Արտադրությունը “ԵՐԿԱԹ” Պրոդաքշնի:
Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի աջակցությամբ:
Բեմադրող ռեժիսոր` Արա Երնջակյան
Սցենարի հեղինակ` Արա Երնջակյան
Դերերում` Լուիզա Ներսիսյան և Դավիթ Քացառավա (Վրաստան)
Բեմադրող օպերատոր` Սուրեն Թադևոսյան

Բեմադրող նկարիչ` Ռաֆայել Խաչատուրյան
Կոմպոզիտոր` Հայկո
Ֆիլմի տնօրեն` Արշալույս Հարությունյան
Տղամարդու և կնոջ փոխհարաբերություններ` ծայրահեղությունների թեժ մթնոլորտում։
Պատահականություններ, որոնք փոխում են ճակատագրեր։
Սովորական սիրախաղ, անսովոր հանգուցալուծում։
Անսպասելի պոռթկումներ ու բռնկումներ։
Սեր ու հիասթափություն։ Ափսոսանք ու երջանկություն։


“Հոբելյանական հաճախորդ” կինոֆիլմը ներկայացվել է հետևյալ կինոփառատոներում.
01.12.2011 – “Հոբելյանական հաճախորդ” ֆիլմը (սցենարի հեղինակ և ռեժիսոր` Արա Երնջակյան) ներկայացվել է Տորոնտոյում (Կանադա) կայացած Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության “Գլաձոր” մասնաճյուղի “Նուռ” 6-րդ կինոփառատոնին (6th Pomegranate Film Festival POM VI)։
03.03.2012 – “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Հոբելյանական հաճախորդ” կինոֆիլմի պրեմիերան։ Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր` Արա Երնջակյան։Գլխավոր դերերում` Լուիզա Ներսիսյան և Դավիթ Քացառավա (Վրաստան)։
03.03.2012 – ԱՄՆ, Գլենդելի “Beyond the Stars Palace”-ում տեղի ունեցավ “Հոբելյանական հաճախորդ” գեղարվեստական կինոնկարի ցուցադրությունը։ Կազմակերպիչ` ASA Art Corporation (www.AsaArtInc.com)։
13.07.2012 – Հայաստան, Երևան; «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» խաղարկային մրցույթում ներկայացվեց Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:



06.09.2012 – Վրաստան, Թբիլիսի։ “Ամիրանի” կինոթատրոնում մեկնարկեց Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի վրաստանյան ցուցադրությունը։ Այն ներկայացավ “100 000 վայրկյան” անվամբ։ Կինոնկարը ցուցադրվեց “Ռուսթավելի”, “Ապոլոն” և Վրաստանի այլ կինոթատրոններում։
2012 հոկտեմբերի 3, 4 և 6 – Ռումինիա, Բուխարեստ; “Հոբելյանական հաճախորդ” կինոնկարը ներկայացվեց 8-րդ “ROMANIAN INTERNATIONAL FILM FESTIVAL”-ի CineBlackSea մրցութային ծրագրում (Ro-IFF; 27.09 – 07.10.2012)։
2012 դեկտեմբերի 03 – 09 – Վրաստան, Թբիլիսի։ “100 000 վայրկյան” (“Հոբելյանական հաճախորդ”) լիամետրաժ կինոֆիլմը ներկայացվեց 13-րդ Թբիլիսյան Միջազգային կինոփառատոնում։ Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր` Արա Երնջակյան։
28.04.2013 – Լուիզա Ներսիսյանը ներկայացվեց Ազգային կինոյի “ՀԱՅԱԿ” ամենամյա մրցանակաբաշխությանը՝ որպես “ՀԱՅԱԿ”-ի հավակնորդ “Լավագույն դերասանուհի” անվանակարգում, “Հոբելյանական հաճախորդ” խաղարկային ֆիլմում։