
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր` Արա Երնջակյան։
Պրեմիերան կայացել է 20.11.2008 թ., Երևանում։
Պատահականություններ, որոնք ի զորու են փոխել ճակատագրեր։
Սովորական սիրախաղ և անսովոր հանգուցալուծում։
Դերասաններ՝
Արշալույս Հարությունյան
Քեթրին Մանասյան

- 20.02.2009 թ. – Երևան, «Հոբելյանական հաճախորդ» բեմադրությունը մասնակցեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2008-X» թատերական փառատոնին։
- 27.03.2009 թ. – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն պիես» անվանակարգում մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ «Հոբելյանական հաճախորդ» («Ուզբեկական փլավի բաղադրատոմսը») պիեսի համար։