fbpx

5+1 Պատմություն

Մտահղացման հեղինակ և բեմադրիչ՝ Դավիթ Աբրահամյան

Սեր, սեր և դարձյալ սեր: Բեմում 2 դերասան և 5+1 սյուժե… տղամարդու և կնոջ զավեշտալի, դրամատիկ, անհասկանալի և երբեմն աբսուրդի հասնող փոխհարաբերություններ: Նրանք փորձելու են խաղալ հանդիսատեսի զգացմունքների և էմոցիաների վրա:
Չէ որ կինը, գուցե և տղամարդը, երբեք չեն մոռանում առաջին համբույրը: Դա ամենաանկեղծ բանն է, որ երբևէ կարող է պատահել: Առաջին սեր, առաջին համբույր, առաջին բաժանում… Հարաբերությունները կծիկ են, ուր յուրաքանչյուր երջանիկ զույգ նման է մյուսին, իսկ դժբախտները տառապում են յուրովի:
Նրանք հանդիպում են, սիրահարվում, միանում ու բաժանվում՝ սերը դաժան կատակ է և հաճելի պարգև: