Լուսինե Երնջակյան

Ծնվել է 1987 թվականի մայիսի 17-ին, Երևանում։

2009 թ. ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը և ստացել դրամատիկական թատրոնի ռեժիսորի մասնագիտություն: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բեմադրել է “Սոնատ թաջութակի համար”, “Ֆիգարոյի ամուսնությունը” ներկայացումները։

2007 թվականից աշխատել է  Երևանի Կամերային պետական թատրոնում՝ որպես ռեժիսոր։

2013 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ամբիոնի դերասանի վարպետության և ռեժիսուրայի դասախոս է:

2016 թ. հունիսի 6-ից Լուսինե Երնջակյանը նշանակվել է “Երևանի կամերային պետական թատրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին:

2009,2011 և 2019 թթ. մասնակցել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում՝ ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիային։

2011 և 2015 թթ. ընդգրկված է եղել ՀԹԳՄ “Արտավազդ” ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում:

2014 թ.-ին Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Լուսինե Երնջակյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով։

2014 թ.-ին մասնակցել է Երևանում անցկացված Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսին:

Կատարած աշխատանքները և մասնակցությունը փառատոներին.
  • 2008 թ. – “Փնտրվում է տղամարդ” (ըստ Ք. Ֆրեշետտի “Ժան և Բեատրիս” պիեսի) Ներկայացումն արժանացել է “Արտավազդ” մրցանակի՝ “Լավագույն երիտասարդ բեմադրիչ” անվանակարգում։
  •  “2007-X” , “HIGHFEST” , “Դուետ”, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 3-րդ Հանրապետական փառատոն։
  • 2009 թ. – “Ինչ տարբերություն, թե ում հետ” (ըստ Լ. Գերշի “Թիթեռներն ազատ են” պիեսի)։ Ներկայացումը ԵԹԿՊԻ ռեժիսուրական ֆակուլտետի 5-րդ կուրսի դիպլոմային աշխատանքն է:
  • 2009,2011 և 2019 թթ.  Մոսկվայի Ա. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում՝ ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա։
  • “Թատրոն – X”, “HIGHFEST” , Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 4-րդ Հանրապետական և “Ներկայի վերականգնումը” արդի դրամատուրգիայի 1-ին Միջազգային բաց փառատոն։
  • 2011 թ. – “Ինչ տարբերություն, թե ում հետ” ներկայացումը մասնակցել է “ASA ART INC” ամերիկյան ընկերության կողմից կազմակերպված “Աշխարհի թատրոնները” փառատոնին (ԱՄՆ, Լոս Անջելես)։
  • 2013 թ. – “Կախարդական պարահանդես” մանկական երաժշտական ներկայացում: Զգեստների նկարիչ և բեմանկարիչ՝ Լուսինե Երնջակյան:
  • Մասնակցել է “Թատրոն – X” փառատոնին:
  • 2014 թ. – “Անտեր Ground” (ըստ Ա. Երնջակյանի համանուն պիեսի) հոռետեսական կատակերգություն:
  • 2014 թ. – “Օնեգին 313” (ըստ Ա. Պուշկինի “Եվգենի Օնեգին” վեպի)՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցի “դերասանական արվեստ և ռեժիսուրա” 2-րդ կուրսի ուսանողների ներկայացմամբ:
  • 2015 թ. – “Շոու #3” երաժշտական շոու-ներկայացում:
  • 2015 թ. – “Սկոտչ և Վիսկի” (սցենարի հեղինակ և ռեժիսոր Արշալույս Հարությունյան) լիամետրաժ խաղարկային ֆիլմի բեմադրող նկարիչ։
  • 2014 թ. – “Պարոնայք VOL.2” (ըստ Ա.Երնջակյանի  “Պարոնայք, ամեն ինչ կործանվում է” պիեսի)՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցի “դերասանական արվեստ և ռեժիսուրա” 4-րդ կուրսի ուսանողների ներկայացմամբ:
  • 2016 թ. – “Ռոմեո & Ջուլիետ” (ըստ Շեքսպիրի համանուն պիեսի) ողբերգություն: “Ռոմեո & Ջուլիետ” ներկայացումն արժանացել է “Արտավազդ” մրցանակի՝ “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում։
  • 2018 թ. – “Կաբարե Restart” երաժշտական շոու-ներկայացում:
  • 2019 – ՌԴ, Մոսկվա: Ա. Պ. Չեխովի XIV միջազգային թատերական փառատոն։ Մասնակից երկրներ` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:
  • 2019թ. –  Լեհաստան,Գդանսկ “Շեքսպիրյան 23-րդ փառատոն (The Gdańsk Shakespeare Festival), Շեքսպիրյան Թատրոնի բեմում ներկայացրեց Վ. Շեքսպիրի “Ռոմեո & Ջուլիետ” թատերախաղը: Ներկայացման բեմադրիչ, զգեստների և բեմինկարիչ՝ Լուսինե Երնջակյան: