
Ըստ Լեոնարդ Գերշի «Butterflies Are Free» պիեսի
Բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան
Պրեմիերան կայացել է 16.05.2009 թ., Երևանում
Ներկայացումը խրատական պատմություն է ինչպես ազատության ձգտող երիտասարդ սիրահարների, այնպես էլ նրանց ծնողների համար:
Այս թեթև, թիթեռնիկների թևերից հյուսված ներկայացումը կբացի անսահման քնքշության գաղտնիքը և կօգնի հավատալ իսկական զգացմունքին։
Երաժշտությունը՝ The Beautified Project
Սցենոգրաֆիա՝ Լուսինե Երնջակյան
Դերերում՝
Դոնալդ Բեյքեր – Ժորա Մարտիրոսյան
Ջիլ Թեններ – Արմինե Նազարի-Դեխնավի
Միսս Բեյքեր – Լուիզա Ներսիսյան
Ռալֆ Օստին – Ժորա Հովհաննիսյան

- 06.10.2009 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 7-րդ Միջազգային թատերական փառատոն
- 12.11.2009 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 4-րդ հանրապետական փառատոն
- 06.03.2010 – Հայաստան, Երևան, «Թատրոն – X» 3-րդ Հանրապետական փառատոն
- 27.03.2010 – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությույնը՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Լիլի Էլբակյանին։
- 14.10.2010 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5-րդ հանրապետական փառատոն
- 29.10.2010 – Հայաստան, Երևան, «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի 1-ին Միջազգային բաց փառատոն
- 28.10.2011 – ԱՄՆ, Լոս Անջելես; «ASA ART INC» ամերիկյան ընկերությույն՝ «Աշխարհի թատրոնները» փառատոն։ Գլենդելի «Beyond the Stars Palace» թատրոնի բեմում

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ.
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը երիտասարդ բեմադրիչ Լուսինե Երնջակյանի երկրորդ ինքնուրույն աշխատանքն է Երևանի կամերային թատրոնում։ Նա փորձում է բեմադրել հոգեբանական պիեսներ, հանդիսատեսին ներկայանալ երիտասարդական ուրույն ձեռագրով»։
Սաթենիկ Հովակիմյան, «Մատուցման եղանակից է կախված՝ ներկայացումը կընդունվի՞, թե՞ կտապալվի», «Իրավունք de facto», 30.03.2010