
Ծնվել է 1985թ. մայիսի 11-ին:
2006թ-ին ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դերասանական բաժինը ( Մ.Ռաֆաելյանի արվեստանոց):
Երևանի Կամերային թատրոնի բեմում Ժորա Հովհաննիսյանը կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ հետևյալ ներկայացումներում՝ “Կախարդական պարահանդես”, “Կառավարական համերգ”, “Կաբարե Restart”, “Շոու #3”, “Ռոմեո&Ջուլիետ”, “Սև արկղ”և այլն:
Ժորա Հովհաննիսյանը նկարահանվել է նաև մի շարք կինո և հեռուստանախագծերում՝ “Դեպի երազանք“, “Մեղրամիս“, “Գործակալ 044“, “Հանդիպման վայր“:
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար Երևանի կամերային պետական թատրոնի դերասան Ժորա Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: