Ծննդյան ամսաթիվը՝ 14․05․2001թ․
Ծննդավայրը՝ Ք․Աբովյան
Կրթությունը՝ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ,
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոցը
Դերասանուհի Ժաննա Քոչարյանը գործունեությունը սկսել է ուսանողական ներկայացումներից: Խաղացել է «Փոքր մարդիկ», «Անագե մատանիներ», ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկային «Ջրահարսը» ներկայացման մեջ՝ գլխավոր հերոսուհուն:
Մուտքը կամերային թատրոն եղել է «Համլետ» ներկայացումով, որտեղ սկզբում պալատականի էր մարմնավորում, այնուհետև՝ Օֆելյային: