fbpx

Զիրոյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ03․12․1990թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԱվետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ և դաշնամուր բաժիններ
Մրցանակներ2017թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2022թ. Երևանի քաղաքապետի պատվոգիր։

Զիրոյանի ստեղծագործական գործունեությունը սկսվել է 2009թ․-ին ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ), որտեղ բարեհաջող ելույթներից հետո համագործակցելու հրավեր է ստացել «32 ատամ» ակումբի կողմից:
2013թ.-ին Զիրոյանն ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն՝ որպես դերասան: Այստեղ նա խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում․ «Կախարդական պարահանդես», «Կաբարե», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»), «Կառավարական համերգ», «Արմմագեդոն», «Ի զե՛ն», «Ճերմակ արագիլներ», «Սիրո խոստովանություն», «Շոու #3», «Ռոմեո և Ջուլիետ», «Կաբարե Restart», «Համլետ», «Փնտրվում է տղամարդ», «Fe Show», «Բ-1427» և այլն:
Զիրոյանի դեբյուտը կինոյում եղել է «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա», Ռոման Մուշեղյանի «Որոգայթ», Արշալույս Հարությունյանի «Մեր բակը 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմերում։
Զիրոյանը նկարահանվել է նաև «Ուրիշի հոգին», «Քավարան», «Կարմիր բլուր», «Եթե գտնեմ քեզ», «Հետհաշվարկ», Երկուսով», «Отцы», «Վաղվանից առաջ», «Ապրիր ինձ հետ»  հեռուստասերիալներում, ինչպես նաև տարբեր երաժշտական տեսահոլովակներում։ Մասնակցություն է ունեցել նաև «Քարե Դարդ», «Պլան Բ», «+-23»  սիթքոմներում, «Անտանիք ընտանիք», «Հոթել Կալիֆոռնիա» և «Բումերանգ» ներկայացումներում և Woman’s Club հեռուստանախագծում։
2014թ.-ին Զիրոյանը մասնակցել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծին, որտեղ ձայնային տվյալների շնորհիվ հասել է մինչև «նոկաուտ փուլ»: 

Ներկայացումներ