
Ծնվել է 1990 թ. դեկտեմբերի 13-ին
2011 թին ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Արմեն Էլբակյանի արվեստանոց), 2014-ին ավարտել է մագիստարտուրան:
Առաջին կուրսից հանդես է եկել Երևանի Խամաճիկների պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է “Պաղդասար աղբար”, “Սիրո տարբեր նվագներ”, “Ռոմեո և Ջուլիետ” և այլ ներկայացումներում:
Նկարահանվել է մի շարք հեռուստանախագծերում և հեռուստասերիալներում` “Պահանջվում է գումար”, “Եղբայրներ”, “Մամա”, “Խաչվող հետքեր”, “Լույսի պահապան”, “Սոված խաղեր”, “Full House”: Նկարահանվել է նաև մի շարք տեսահոլովակներում, “Poker.am”, “Հյուսիս-հարավ” ֆիլմերում, “Carte Blanche”, “Super mama 2”, “Կայարան”,” Դեպի վայրեջք”,”Սև հանքեր”,” Զոմբիներ”:

Էվա Խաչատրյանը հանդես է եկել նաև “Պլյուս-մինուս” անտրեպրիզաին ներկայացման մեջ:
Երևանի Կամերային թատրոնի բեմում Եվա Խաչատրյանը կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ հետևյալ ներկայացումներում՝ “Կախարդական պարահանդես”, “Կաբարե”, “Կառավարական համերգ”, “Ալբանիա +”, “Անտեր Ground”, “Կաբարե Restart”, “Սկոտչ & Վիսկի”, “Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ”, “Սև արկղ”, “Շոու #3” և այլն:
Թատրոնի Միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար Եվա Խաչատրյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով: