
ՀՀ վաստակավոր դերասան
Ծնվել է 1963թ. փետրվարի 20-ին, Երևանում
1990թ-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Զ.Տատինցյանի արվեստանոց):
Մեծ հաջողությամբ խաղացել և խաղում է “Տիտանիկ, made in Armenia”,“Ներոն”, “Բեդֆորդ Դրայվ 610` ես ամերիկացի եմ”, ինչպես նաև՝ “Միսս Դժոխք”, “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ”, “Անտեր Ground”, “Կաբարե”, “Կառավարական համերգ”, “Ի զե՛ն”, “Ալբանիա +”, “Շատ love story”, “Էտյուդ կանանց մասին”, “Ռոմեո & Ջուլիետ” ներկայացումներում,

Կինոֆիլմեր՝ “Ժամկետը՝ 7 օր”, “Արմենիկում UPSA”, “Ժաննա”, “Ուրիշի փոխարեն“, “Քայլ ձիով“,“Հյուսիս-հարավ“, “ Հանդիպման վայր“ և այլն:
“Արտիստ” Հանրապետական թատերական փառատոնի շրջանակում դերասան Գրիգոր Բաղդասարյանին շնորհվել է մրցանակ՝ “Ի զե´ն” ներկայացման մեջ “Տղամարդու լավագույն դերակատարման համար”։
“Թատերարվեստի բնագավառում ունեցած զգալի ձեռքբերումների համար” դերասան Գրիգոր Բաղդասարյանը պարգևատրվել է Երևանի Քաղաքապետի պատվոգրով։
Հայ թատերարվեստում ունեցած ակնառու վաստակի համար 2013 թ. փետրվարի 22-ին Գրիգոր Բաղդասարյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե Մեդալով։
Երևանի Կամերային թատրոնի դերասան Գրիգոր Բաղդասարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր դերասան կոչումը։