
Հիմնովին վերականգնվել է 23.04.2015 թ.
Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան
Դերերում.
Լուիզա Ներսիսյան, Մանուկ Հախվերդյան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Անի Գրիգորյան, Սենիկ Բարսեղյան, Մխիթար Ավետիսյան:
Երևանի Կամերային թատրոնի “Արմմագեդոն” ներկայացումը՝ ըստ Արա Երնջակյանի համանուն պիեսի, նվիրված է հայերի ցեղասպանության 100-ամյակին:
Ներկայացման գործողությունը ծավալվում է թատրոնում, որտեղ “Օթելլո” բեմադրության ժամանակ հանդիսատեսը հանկարծ տեղեկանում է, որ մեր մոլորակին է մոտենում Արմմագեդոն անվամբ մի տիեզերական մարմին:
“Մոռանալով” Շեքսպիրին, մի խումբ “հանդիսատեսներ” փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Գերիշխող խուճապը հետզհետե վերածվում է այն պատճառների վերլուծությանը, որոնք կարող էին բերել աղետի:
Եվ այս ամենը ներկայացվում է մեծագույն հումորով՝ Կամերայինի լավագույն ավանդույթների համաձայն: Հանդիսատեսը ծիծաղում և զվարճանում է, սակայն ներկայացման ավարտն անսպասելի ողբերգական է. այն կստիպի սթափվել և մտորել, թե՝ ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում…