fbpx
Երեվանի Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար
Ծննդյան ամսաթիվ02․03․1951թ․
ԾննդավայրՔ. Երևան
Կրթություն1974 թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը։ 1983 թ. ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի մասնագիտություն։
ՄրցանակներՀՀ Ժողովրդական արտիստ, Արվեստագիտության թեկնածու

1971-1972թթ. Արա Երնջակյանի ստեղծած «Ուրախների և հնարամիտների Ակումբ»ի առաջին հայկական թիմը հաջողությամբ ելույթներ ունեցավ Մոսկվայում կայացած Համամիութենական մրցույթներում՝ հասնելով եզրափակիչ փուլ։ 1976թ.-ին կազմավորել է «Տղամարդկանց ակումբ»-ը, որն ուներ կոնկրետ թատերական ուղղվածություն։
1982թ.-ին հիմնադրել է յուրովի մեկնաբանություններով հայտնի, աշխարհի տարբեր բեմերում հյուրախաղերով հանդես եկած մի շարք միջազգային փառատոների հաղթող Երևանի Կամերային թատրոնը:
Արա Երնջակյանը 50-ից ավելի պիեսների, հինգ կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է:

1992-1995 թթ

Իրականացրել է մի շարք հեռուստանախագծեր՝ “Նորք” (Երևան), ՕՌՏ (Մոսկվա), “Արմենիա թու դեյ” (ԱՄՆ) հեռուստաընկերությունների պատվերներով։

1996 – 2000 թթ

Առաջին անգամ Հայաստանում, Արա Երնջակյանը կազմակերպել և անցկացրել է “Միսս Հայաստան” գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթը և հանդիսացել է մրցույթի կազմկոմիտեի նախագահը։ Այդ մրցույթների հաղթողները մի շարք միջազգային մրցանակաբաշխություններում նվաճել են բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ։

1998-2001 թթ

Արա Երնջակյանը զբաղեցրել է Երևանի Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնը։

2004 թ. և 2008 թ. լույս տեսան Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի 4-հատորյակը:  Ժողովածուի մեջ տեղ են գտել մի շարք պիեսներ, հետազոտական էսսեներ, ինչպես նաև աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին:

2012 թ.  Արա Երնջակյանին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան. “Հորացիոյի կերպարը` որպես հին հունական պարերգի (խորոսի) մետամորֆոզ” աշխատության համար: Աշխատությունը, ըստ մասնագետների, հանդիսացավ նոր խոսք շեքսպիրագիտության մեջ` նորովի մեկնաբանելով անմահ ողբերգության թերևս ամենախորհրդավոր կերպարը: Այդ գիտական աշխատության հիման վրա 2016 թ-ին Մոսկվայում լույս տեսավ Արա Երնջակյանի “Հորացիոյի գաղտնիքը” գիրքը:

Ա. Երնջակյանը թատրոնում իրականացրել է 50-ից ավելի բեմադրություններ; տասնյակ մեծամասշտաբ շոու-միջոցառումներ (“Սուրբ Ծնունդ” և այլն); նկարահանել է հետևյալ լիամետրաժ գեղարվեստական կինոֆիլմերը՝ “Ժամկետը՝ 7 օր” (1990), “Արմենիկում UPSA” (1999), “Հոբելյանական հաճախորդ” (2012), Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված “Խավարում” կարճամետրաժ կինոֆիլմը (2013), “Ժաննա” (2015)։

Արա Երնջակյանը “Արտավազդ” մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել “Լավագույն ներկայացում” 2006թ. ,“Տարվա լավագույն պիես” 2009թ. , “Տարվա լավագույն թատերական նախագիծ” 2016թ. անվանակարգերում, ինչպես նաև 2014թ.-ին Արա Երնջակյանին շնորհվեց “Արտավազդ” մրցանակաբաշխության “Հր. Ղափլանյանի անվան հատուկ գլխավոր մրցանակ”-ը:

Արա Երնջակյանը՝ պագևատրվել է “Արգիշտի Առաջին” շքանշանով, Գրիգոր Նարեկացի հուշամեդալ,  “Արտավազդ” կրծքանշանով:

Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է:

Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության անդամ է:

Բազմաթիվ կինո և թատերական միջազգային փառատոների դափնեկիր է:

Արա Երնջակյանը շարունակում է աշխատել նոր ներկայացումների, պիեսների և նախագծերի վրա:

1973 – “Յոթ կատակ Հայաստանից”
1976 – “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ”
1982 – “Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների”  (“Ալքիմիկոս”)
1982 – “Սովորական համերգ”
1982 – “Նկարներ ցուցահանդեսից”
1983 – “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”
1984 – “Էտյուդ կանանց մասին”
1985 – “Երևանյան օրերի քրոնիկա”
1985 – “Երկաթուղի” (“Քավարան”)
1988 – “Հայք”

1990 – “Հայր մեր”
1993 – “Ես իմ անուշ Հայաստանի…”
1997 – “Կաբարե”
1998 – “Անտեր Ground”
1999 – “Տիտանիկ, made in Armenia”
2001 – “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” (“Մահվան սղոց”)
2001 – “Միսս դժոխք, անաստվածային կատակերգություն”
2002 – “Լինսի show-ծրագիր” (“Ալբանիա +”)
2004 – “Կառավարական համերգ”
2004 – “Սոնատ թավջութակի համար”

2006 – “Ի զե՛ն”
2006 – “Լուսատտիկների կանչը, կամ ինչ պատահեց լոգարանում”
2007 – “Արմմագեդոն”
2008 – “Շատ love story”
2008 – “Ուզբեկական փլավի բաղադրատոմսը” (“Հոբելյանական հաճախորդ”)
2012 – “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” (հայերեն)
2013 – “Կախարդական պարահանդես”
2013 Սիրային քառանկյունի
2015 – “Սիրո խոստովանություն
2016 – “Ճերմակ արագիլներ”

1987 – “68-ի շոգ օգոստոսը”
1990 – “Ծննդյան վկայական”
1990 – “Ժամկետը՝ յոթ օր”
1999 – “Արմենիկում UPSA”
2001 – “Երեք հանցագործությունների պատմություն”
2011 “Հոբելյանական հաճախորդ”

2011 Юбилейный посетитель (ру.)
2011 – “Մամոնտների վերջին վալսը”
2011 – “Ջրհեղեղ”
2011 – “Ժաննա”2001 – “Երեք հանցագործությունների պատմություն”
2001 – “Խավարում

Ернджакян А. А., “Пессиместические комедии”, Книга Первая. Издательство “Тигран Мец”, Ереван, 2004.
Երնջակյան Ա., “Հոռետեսական կատակերգություններ”, Գիրք Երկրորդ, Գիրք Երրորդ, Գիրք Չորրորդ, “Տիգրան Մեծ” հրատարակչություն, Երևան, 2008։
Ернджакян А. А., “Тайна Горацио” (“Кто есть кто” в пьесе У. Шекспира “Гамлет”), 384 страниц; издательско-полиграфическая фирма “Реноме +”, Москва, 2016.