Ծննդյան ամսաթիվը՝ 11․07․1999թ․
Ծննդավայրը՝ Գեղարքունիքի մարզ, գ․ Նորատուս
Կրթությունը՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ,
Վիգեն Չալդրանյանի, Շուշան Ղազարյանի, Արշալույս Հարությունյանի արվեստանոցները
Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Ավետ Զոհրաբյանը զբաղված է եղել համազգային և տիկնիկային թատրոնների խաղացանկային ներկայացումներում։
Կամերային թատրոն մուտքը եղել է 2021թ․-ին «Համլետ» ներկայացումով, հենց Համլետի դերով։
Ավետ Զոհրաբյանը զբաղված է նաև կամերային թատրոնի խաղացանկային «Ռոմեո և Ջուլիետ», «Փնտրվում է տղամարդ» և «Սերն ինչպես կինոյում» ներկայացումներում։
Ավետ Զոհրաբյանը hանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնի դերասան է։ Ուսանել է Առաջին ալիքի Մեդիաակադեմիայի հաղորդավարական արվեստ բաժնում։ Նկարահանվել է «Գարուն ա» ֆիլմում։ Մասնակցություն է ունեցել «Սանսեթ Բուլվար» բրոդվեյան մյուզիքլում։