Անի Գրիգորյան

Ծնվել է 1984 թ. հունիսի 15-ին։

Առավել հայտնի ԱՆԻ ԼՈՒՊԵ բեմական անվամամբ

Թիվ 117 միջնակարգ դպրոցում սովորելուն  զուգահեռ սովորել է Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժիններում: Հաճախել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ստուդիայի ժողովրդական պարերի դասարան:

Ավարտել  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի ֆակուլտետը:

Ուսմանը զուգընթաց աշխատել է Երևանի Կամերային երաժշտական թատրոնում` որպես դերասանուհի:

Միջազգային թատերական փառատոների մասնակից` Կամերային թատրոնի կազմում։

Կամերայինի բեմում  նա կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ հետևյալ ներկայացումներում՝ “Կաբարե”, “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”),”Կառավարական համերգ”, “Արմմագեդոն”, “, “Ի զե՛ն”, “Միսս Դժոխք”, “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ  կարելի է ապրել և զվարճանալ”, “Սիրո խոստովանութուն”, “Կաբարե Restart” և այլն:

Ինչպես նաև խաղացել է անտրեպրիզային “Մաուգլի“ և “Սիրո կամուրջ“ մյուզիկլներում: Երկար տարիներ հանդիսացել է “Camarados” բենդի մենակատար:

Անի Գրիգորյանի հեռուստանախագծերից հատկապես հարկ է նշել  “Ազիզյաններ“ սիթքոմը:

“Լավագույն երիտասարդ դերասանուհի” անվանակարգում Անի Գրիգորյանին շնորհվել է  ՀԹԳՄ ամենամյա “ԱՐՏԱՎԱԶԴ” մրցանակը` “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” ներկայացման համար։

Թատրոնի Միջազգային օրվա առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Անի Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագրով։