fbpx

Vahe Van Poghosyan’s individual exhibiton

Կամերային թատրոնը հրավիրում է Վահե Վան Պողոսյանի անհատական ցուցահանդեսին․․․

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ՝ ս. թ. նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Երևանի կամերային պետական թատրոնի «Երկաթ» սրահում ներկայացվելու է«Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների հերթական մուտքը՝ հայ գեղանկարիչ Վահե վան Պողոսյանի ստեղծագործություններով:
«Կամերային ցուցահանդեսների» նպատակն էհնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող տաղանդաշատ եւ գուցե նաև մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք:

Վահե Վան Պողոսյանը ծնվել է 15.03.1989 թվականին՝ Երևանում: 1996-2006 թթ. սովորել է Երևանի հ. 197 միջնակարգ դպրոցում: 1998-2006 թթ. հաճախել է Նոր Նորքի հայորդաց տան գեղանկարչության դասարան: 2005-2008 թթ. ուսանել է գեղանկարիչ-քանդակագործ Գևորգ Մշեցու արվեստանոցում: 2007-2011 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ-ի գեղարվեստի ֆակուլտետում:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2008 թ. Նարեկացի արվեստի միություն 2009 թ. Հովհ. Թումանյանի տուն-թանգարան ԽՄԲԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2005 թ. ՄԱԿ-ի գրասենյակ 2009 թ. Հանրապետական ցուցահանդես նկարիչների միությունում 2010 թ. Հանրապետական ցուցահանդես նկարիչների միությունում 2018 թ. Երևանի քաղաքապետարանում։
Դասավանդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԸԲՄ-ի Նորքի Հայորդյաց տանը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Վահե վան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 30-ը:
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք…