fbpx

Ռաֆայել Երանոսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ25․07․1981թ․
ԾննդավայրԱրմավիրի մարզ, գ. Լենուղի
Կրթություն«Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիա
Մրցանակներ
2011թ. ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր,
2015թ. ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալ և պատվոգիր,
Ոստիկանության «ՊՆ Թիկունքն ամուր է» պատվոգիր։

Ռաֆայել Երանոսյանի գործունեությունը կամերային թատրոնում սկսվել է դասական դարձած սցենարով՝ նախ որպես բեմի բանվոր: Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան ավարտելուն զուգահեռ ներգրավվել է թատրոնի խաղացանկային ներկայացումներում. «Կաբարե», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»), «Կառավարական համերգ», «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ», «Արմմագեդոն», «Ամեն օր Ամանոր», «Լուսատտիկների կանչը»,  «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ  կարելի է ապրել և զվարճանալ»,  «Շատ love story»,  «Ի զե՛ն», «Ամնեզիա», «Ճերմակ արագիլներ», «Սկոտչ և Վիսկի», «Սիրո խոստովանություն» «Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին», «Ծննդյան վկայական» և ուրիշներ:
Ավելի հայտնի իր հումորային կերպարներով՝ Ռաֆայել Երանոսյանը նաև զբաղված է եղել մի շարք անտիպրիզային ներկայացումներում. «Ստոպ», «OK», «No Comment», «7 ու կես», «Գլամուրային չոբաններ», «Իմ կնոջ անունն է Մորիս», «Դոն Ժուանները Մարսելում», «Հոթել Կալիֆորնիա» և ուրիշներ: Վերջին տարիներին Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս նաև ստենդափ ժանրում՝ «Թրաֆֆիկ» և «Էվոլյուցիա» հումորային մոնո-ներկայացումներով, որոնք հյուրախաղերով ներկայացրել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում:
2007-2010թթ.-ին նկարահանվել է «Կարգին հաղորդում», 2010-2013թ.-ին «Կարգին սերիալ», իսկ 2013թ.-ին՝ «No comment» հումորային նախագծերում և հոլովակներում:  Ռաֆայել Երանոսյանը վարել է «Բարի առավոտ» և «Արդյոք ովքեր են» ծրագրերը ռադիո և հեռուստաեթերներում:
Դերասանը նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում և տարբեր հեռուստանախագծերում. «Քրմուհի»,  «Ալաբալանիցա», «Սուպեր մամա 1, 2», «Poker.am», «Կարգին սերիալ», «Սկոտչ և վիսկի», «Ժաննա», «Հայրերը», «Կալիգուլա», «Դեպի ճամբար», «Ազնիվ գողեր», «Սևազգեստ կանայք», «Մեծապատիվ մուրացկաններ», «Մեր բակ 25 տարի անց», ինչպես նաև «Կարգին հաղորդում», «32 ատամ», «Ամուսնացածների լիգա»և «Քարե դարդ» սիթքոմերում:
Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս նաև սեփական նախագծերով. «Ստրկուհի Իզաուռան», «ՄիկՌաֆոն», «Երեկոն Շանթում», «Դեպուտատի շոու-նախագիծ», «The Rafik show»:
Ռաֆայել Երանոսյանը զբաղվում է նաև բարեգործությամբ: Իր աջակցությունն է ցուցաբերում մանկատներին և աուտիզմով հիվանդ երեխաներին:

Ներկայացումներ