Previous Next
Չկա տղամարդ՝չկա պրոբլեմ - պրեմիերա                                                              
Դեկտեմբերի 22     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Դեկտեմբերի 6                                                                                                

Դեկտեմբերի 6

 

                                                                                                                       




«ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՒՄ ՀԵՏ»

Սիրո մի պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջկա մասին՝ լի վառ ռեպրիզներով և հանդուգն ու կրքոտ երկխոսություններով։

 

ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը խրատական պատմություն է ինչպես ազատության ձգտող երիտասարդ սիրահարների, այնպես էլ նրանց ծնողների համար: 
Այս թեթև, թիթեռնիկների թևերից հյուսված ներկայացումը կբացի անսահման քնքշության գաղտնիքը և կօգնի հավատալ իսկական զգացմունքին։

ԴԵՐԵՐՈՒՄ
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Please enter youtube id.



ՓԱՌԱՏՈՆՆԵՐ. 
06.10.2009 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 7-րդ Միջազգային թատերական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

12.11.2009 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 4-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

06.03.2010 – Հայաստան, Երևան, «Թատրոն – X» 3-րդ Հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

27.03.2010 – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը (բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան), և «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Լիլի Էլբակյանին։

14.10.2010 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

29.10.2010 – Հայաստան, Երևան, «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի 1-ին Միջազգային բաց փառատոնի շրջանակներում ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։

28.10.2011 – ԱՄՆ, Լոս Անջելես; «ASA ART INC» ամերիկյան ընկերության կողմից կազմակերպված «Աշխարհի թատրոնները» փառատոն։ Գլենդելի «Beyond the Stars Palace» թատրոնի բեմում ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։

ՄԱՄՈՒԼ.
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը երիտասարդ բեմադրիչ Լուսինե Երնջակյանի երկրորդ ինքնուրույն աշխատանքն է Երևանի կամերային թատրոնում։ Նա փորձում է բեմադրել հոգեբանական պիեսներ, հանդիսատեսին ներկայանալ երիտասարդական ուրույն ձեռագրով»։

Սաթենիկ Հովակիմյան, «Մատուցման եղանակից է կախված՝ ներկայացումը կընդունվի՞, թե՞ կտապալվի», «Իրավունք de facto», 30.03.2010

The performance “It Doesn’t Metter with Whom” is the second independent work of young director Lusine Yernjakyan in Yerevan Chamber Theatre. She tries to put on performance psychological plays, presenting herself to the audience with unique youth style.”

Satenik Hovakimyan, “The way the performance is presented determines whether it is going to be successful or collapse”, “Iravunk de facto”, 30.03.2010

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright