Previous Next
Սեպտեմբերի 16,23,29     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Սեպտեմբերի 12,19                                                                                                

Սեպտեմբերի 28

                                                                                                         

«Ի՛ ԶԵՆ»

...Արարատ երկրն էլ, ուր նա բնակություն հաստատեց, իր անունով կոչվեց Հա՛յք...
Հետո Հայկը զավակներ ունեցավ, հետո թոռներ, ծոռներ...
Հետո նրա զավակները բարի գործեր ու սխրանքներ կատարեցին՝ 
քաղաքներ հիմնեցին ու մայրաքաղաքներ կառուցեցին: 
Հետո նրա թոռներն ու ծոռներն էլ շատ բարի գերծեր արեցին... 
գրեր ստեղծեցին ու տաճարներ կառուցեցին...
Հետո ծնվեցինք ՄԵՆՔ...OH, MY GOD!!!
Եթե տասը միլիոն հայերի սրտերը բաբախեին միասին...

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 17.02.2006 թ. Երևանում

27.03.2007 թ. - 2006-2007 թթ. թատերաշրջանի “Լավագույն ներկայացում“ անվանակարգում “ԱՐՏԱՎԱԶԴ“ ամենամյա մրցանակը շնորհվեց “Ի զե´ն“ ներկայացմանը։

Ներկայացումը ներկա ժամանակի արտացոլումն է։ Ներկա իրականության, այն իրականության, որը բնորոշ է ոչ միայն հայ ազգին, այլ նաև այն երկրներին, որոնք կամա , թե ակամա ներքաշվում են գերտերությունների քաղաքատնտեսական ծրագրերի մեջ։ Ծրագրեր, որոնք ազդում են երկրի անձնական կյանքի, ավանդույթների, տնտեսության և, ընդհանրապես, գոյատևման վրա։
Ներկայացման հերոսները ելք են փնտրում ստեղծված իրավիճակից, ստիպված փորձում են գնալ և գոյատևել այնտեղ, որտեղ իրենց կածիքով կարելի է լինել ապահով, այնտեղ, որտեղ կարելի է ապրել, ստեղծագործել, աշխատել ու արարել։ Լինի դա՝ Տիեզերքում, Երկրի վրա, ջրի տակ, թե՝ լեռներում։ Հերոսները խոսում են, մտածում, վիճում, ծրագրում, իսկ գերտերությունների ներկայացուցիչները գոռում են, մատ թափ տալիս և կայացնում անհասկանալի որոշումներ, որոնք տվյալ ժողովրդի համար անընդունելի են և անհասկանալի։
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ հերոսներից մեկը պատին գրում է «Ելք չկա՛», որովհետև, կարծես թե, կորած են կամ մոռացված բոլոր այն արժեքները, այն անունները, որոնք դարեր շարունակ որպես վառ օրինակ ծառայել են իրենց ժողովրդին։ Ժողովուրդ, որը գոյատևել է վաղնջական դարերից և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ խաղաղ ապրելով աշխարհի բոլոր ժողովուրդների հետ, բոլոր նրանց, ովքեր ճանաչում և հարգում են դիմացինի իրավունքները, ավանդույթները, նիստ ու կացը և ուժը։ Այն ուժը, որն ունի ամեն ազգ, ամեն երկիր, ամեն ժողովուրդ - «Ի զե՛ն», այսինքն՝ մշակույթ, լեզու, մտածելակերպ՝ հանուն խաղաղ, ստեղծագործ ապրելակերպի։

ՓԱՌԱՏՈՆԵՐ. 
01.07.2007 – Հայաստան, Երևան, “Արտիստ“ Հանրապետական Թատերական փառատոն։ 
2008 – Իրան, Թեհրան,The 26th Fadjr International Theatre Festival-ում։ 
28.05.2008 – Հայաստան, Վանաձոր; ներկայացվեց «Ի զե´ն» թատերախաղը։
16.10.2011 – ԱՄՆ, Լոս Անջելես; «ASA ART INC» ամերիկյան ընկերության կողմից կազմակերպված «Աշխարհի թատրոնները» փառատոն։ Գլենդելի «Beyond the Stars Palace» թատրոնի բեմում ներկայացվեց «Ի զե´ն» ներկայացումը։

ՄԱՄՈՒԼ. 
«Փայլուն դերասանական կազմը բեմում գորշ հագուստներով, գորշ դեկորներով, այսօրվա գորշության գարշությունը ի ցույց է դնում։ Անտեր, անգաղափար, անծրագիր, իրեն պատեպատ խփող զանգվածը փորձում է գտնել «ո՞վ ենք մենք» հարցի պատասխանը։ «Գնա՞լ, թե՝ չգնալ». հայի համար կարծես արդեն հավերժական և ամենակարևոր՝ կյանքի ճանապարհի ընտրությունն ուղենշող խնդիրն է, որը բեմադրության գլխավոր հերոսը՝ հայ հասարակությունը, փորձում է իր համար լուծել…»։
Հ. Բաբուխանյան, «Գորշության գարշությունը», «Իրավունք», 2006

«Ամեն անգամ, երբ թատրոնի դահլիճում հավաքված «Ի զե՛ն» ներկայացման հանդիսատեսը բախվում է իր անձի թշվառությանը և իր հոգու խլացված ճիչին, համակվում է ելք փնտրելու ցանկությամբ։ Հայի պատվախնդությունն է բեմադրության հիմքում...
…Հանդիսատեսն իր վրա է ծիծաղում, իր բնույթի, իր... հոգու խոցերի։ Ու այդ գիտակցությունը հաջորդ վայրկյանին իսկ լռություն է բերում։ Այսուայնտեղից շշուկներ են լսվում՝ ճիշտ է ասում։ Ուրե՞մն։ Երնջակյանի՝ հանդիսատեսին շոկի մեջ գցելու նպատակն իրականացավ։ Ուրե՞մն։ Գուցե տասը միլիոն հայերի սրտերը միասին բաբախելու դեռ հույս կա՞»։
Կ. Հարությունյան, «Ի զեն, հայե՛ր, ի զե՛ն...», «Չորրորդ իշխանություն» 2006

«Երնջակյանը նոր՝ «Ի զե´ն» պիեսի բեմադրության մեջ ամենևին չհրաժարվելով իր նախընտրած երգիծական-էստրադային թեթևասահ ժանրից՝ այստեղ գերադասում է դրան զուգահեռ ամբողջացնել գլխավոր ասելիքը դասական թատերական ավանդներին հատուկ զուսպ ու ներգործուն միջոցներով։ Առերևույթ անհոգ ու զվարթ հանդիսախաղին համընթաց հստակորեն ուրվագծվում է մռայլ պատկերը ներկայիս համընդհանուր հոգևոր անկման»։
Նվարդ Ասատրյան, «Կամերայինի «Ի զենը», «Հայաստանի Հանրապետություն», 14.04.2006 և «Գրական թերթ», «Այսօր նետ ու աղեղով Բելի դեմ չես գնա...», 05.05.2006

«…Հույժ արդիաշունչ բեմադրություն՝ հեղինակ-բեմադրիչի կրքոտ ու դիպուկ խոսքով, աֆորիզմներով, պարերգով, գրոտեսկով ու բուռլեսկով, ուր հիշվում են մեր պատմության էջերը։ Նա անում է ամեն ինչ պատմումի իմաստային ու հուզական ներգործության համար։
… Ավարտից հետո հանդիսատեսները ոտքի են ելնում ճնշված, կոտրված, ասես խուսափում են միմյանց նայել…»։
Վ. Գրիգորյան, «Կամերային թատրոնի նոր բեմադրությունը», «Ազգ», 2006

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

 
              

    
                   

      
  

 

 

 

 

 

Copyright