Previous Next
Չկա տղամարդ՝չկա պրոբլեմ - պրեմիերա                                                              
Դեկտեմբերի 22     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Դեկտեմբերի 6                                                                                                

Մխիթար Ավետիսյան





 Ծնվել է 1977 թ. Երևանում: 1994 թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին, որն ավարտելուց հետո զորակոչվել է ՀՀ  Զինված Ուժեր:
Դեռ ինստիտուտում սովորելու տարիներին Մխիթարը սկսել է աշխատել Համազգային թատրոնում (1996 – 1999), դրան հետևեցին Սունդուկյանի անվ. թատրոնը (2001 – 2003) և Փոսի թատրոնը (2003 – 2004):
2004 թ. Մխիթար Ավետիսյանը վերադառնում է Համազգային թատրոն, որտեղ և աշխատում է առ այսօր:
2007 թվականից նա հանդիսանում է նաև Երևանի Կամերային պետական թատրոնի դերասան:
Մխիթար Ավետիսյանը  հաջողությամբ հանդես է եկել մի շարք հայտնի հեռուստասերիալներում և հայտնի է նաև որպես սիրված հեռուստահաղորդավար:
2015թ. Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Մխիթար Ավետիսյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

 

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright