Previous Next
Սեպտեմբերի 16,23,29     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Սեպտեմբերի 12,19                                                                                                

Քեթրին Մանասյան





Ծնվել է 1977 թ. նոյեմբերի 7-ին Երևանում։ 1994 թ. ավարտել է Հայֆիլմ-ի կինոդերասանի ստուդիան` ստանալով համապատասխան որակավորում:
1998-ին ավարտել է Երևանի ջազային քոլեջի ջազ-վոկալ բաժինը` որպես մեներգչուհի, և մինչ օրս հաջողությամբ զբաղվում է նաև երաժշտական գործունեությամբ:
1998 թվականից առ այսօր Կամերային թատրոնի դերասանուհի է։
Քեթրին Մանասյանը բազմաթիվ երաժշտական փառատոների մասնակից և դափնեկիր է: Նա նկարահանվել է մի շարք գեղարվեստական կինոնկարներում:
Քեթրինն ունի նաև հարուստ հեռուստակենսագրություն` որպես սերիալների դերասանուհի և հեռուստահաղորդավար:
Նա  ՀՀ  թատերական գործիչների  միության անդամ է:
2011 թ. Հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Քեթրին Մանասյանին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

 
              

    
                   

      
  

 

 

 

 

 

Copyright