Previous Next
Սեպտեմբերի 16,23,29     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Սեպտեմբերի 12,19                                                                                                

Լուիզա Ներսիսյան





Ծնվել է 1977 թ. հուլիսի 23-ին Երևանում։ Դպրոցական տարիներին հաճախել է Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն և այնտեղ խաղացել իր առաջին դերերը` Անուշ և Կարմեն (համանուն ներկայացումներում):
1995 թ. Լուիզան ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժինը:
Ուսման տարիներին նա վարել է “Հ 2” ալիքով “Երաժշտական փոստարկղ” հաղորդաշարը, մասնակցել է բազում թատերական փառատոների:
1999 թ. առ այսօր Լուիզա Ներսիսյանը հանդիսանում է Երևանի  Կամերային թատրոնի դերասանուհի` զուգահեռաբար վարելով մի շարք հեռուստանախագծեր:
2012 թ. մեծ հաջողությամբ ցուցադրվեց Արա Երնջակյանի “Հոբելյանական հաճախորդ” գեղարվեստական ֆիլմը, որտեղ Լուիզա Ներսիսյանը կատարեց գլխավոր դերը:
ՀՀ թատերական գործիչների միության անդամ է։
2015թ. Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ`«Լավագույն կին դերակատար» անվանակարգերում արժանացել է «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակին:

 

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

 
              

    
                   

      
  

 

 

 

 

 

Copyright