Previous Next
Սեպտեմբերի 16,23,29     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Սեպտեմբերի 12,19                                                                                                

Արշո Հարությունյան



 

Ռեժիսոր, դերասան
ՀՀ վաստակավոր արտիստ

Ծնվել է 1977թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: 1998թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտինցյանի արվեստանոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում:

1984-94թթ աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1996թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես ռեժիսոր և դերասան:

1995թ. առաջին «Թող փառաբանվի ու հարատևի էությունն ու անունը քո թատրոն» ռեժիսորական աշխատանքով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում: «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար: 2001թ. Քրիստոնեության ընդուման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօթյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում: 2009թ-ից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների: 2013թ. «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար:
2015թ. Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: 2015թ. Հանրապետության տոնի առթիվ, բեմական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Արշալույս Ֆրունզեի Հարությունյանին շնորհվել է «ՀայաստանիՀանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում:

Ֆիլմոգրաֆիա

  • 2011թ. նկարահանել է Ա.Սուքիասյանի «Թափառում» ֆիլմ ռոք օպերան
  • 2012թ. հանդիսացել է Ա.Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրոդյուսերը:
  • 2013թ. նկարահանել է «Ալպինիստները» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան)
  • 2014թ. նկարահանել է «Դիպուկահարը 2" Մահվան իրավունք» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան):
  • 2014 Ա. Երնջակյանի «Խավարում» ֆիլմի պրոդյուսեր։
  • 2015 Ա.Երնջակյանի «Ժաննա» կինոկատակերգության պրոդյուսեր:
  • 2015 նկարահանել է «Սկոտչ և վիսկի» գեղարվեստական կինոնկարը:
  • 2016 նկարահանել է «Հայրեր» արկածային մարտաֆիլմը BERG SOUND (Ռուսաստան):
  • 2016 Արտադրության փուլում է «Փոքրիկ արքայադստեր անհավանական ճամբորդությունը» արկածային ֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան)։

     

    Սկոտչ&Whiskey

    Ալպինիստները

    ԹԱՓԱՌՈՒՄ

    Մահվան իրավունք (Դիպուկահար 2)

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

 
              

    
                   

      
  

 

 

 

 

 

Copyright