Previous Next
JUNE 3,9,23,24                                                       

Գլխավոր էջ

 

                                                                       2018

 

 

  • 31.06.2018 – ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակներում, Երևանի կամերային պետական թատրոնը ներկայացրել է «Ժամանակի վարագույրը» մենաներկայացումը: Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Գառնիկ Սեյրանյան: Դերակատարուհի՝ Հասմիկ Տեր-Կարապետյան: «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից, վերոնշյալ ներկայացման տոմսերի վաճառքի ողջ հասույթը ուղղվել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգմանը:

     

     

                             

                   

 

  • 03.06.2018 - Ցավով հայտնում ենք, որ կյանքից և բեմից հեռացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը:Գեորգի Ամիրաղյանի հոգեհանգստի արարողությունը՝ հունիսի 5-ին, ժ. 18:00-ից, «Մեմորիալ» սգո սրահում («Էրեբունի» բժշկական կենտրոնի հարևանությամբ):Հուղարկավորությունը հունիսի 6-ին՝ Երևանի Կամերային թատրոնից, ժ. 12:30 – 14:00 (Մաշտոցի պողոտա, 58):

                                             

 

  • 27.03.2018 - Թատրոնի Համաշխարհային օրը, ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում, «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ռոմեո & Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը: Բեմադրիչ, զգեստների և բեմի նկարիչ՝ Լուսինե Երնջակյան:

                     

 

  • 22.02.2018 – Կայացավ «Կաբարե Restart» երաժշտական շոու-ներկայացման պրեմիերան: Ներկայացման հեղինակ՝ Արա Երնջակյան, բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան:Դերերում՝ Քեթրին Մանասյան, Նոննա Գրիգորյան, Ժորա Հովհաննիսյան, Հասմիկ Դանիելյան,Վահագն Կիրակոսյան, Սենիկ Բարսեղյան, Էվա Խաչատրյան, Հրաչուհի, Ամիրյան, Վահե Զիրոյան,Անի Գրիգորյան, Ներսես Մարկոսյան:Ներկայացման երաժշտական գործիքավորում՝ Վահե Հայրապետյան, Վահե Գրիգորյան:Երաժշտական խմբագիր՝ Նոննա Գրիգորյան: Պարուսույց՝Վահագն Կիրակոսյան:

                                                   

  • 14.02.2018 - Նոր ֆոտոշարք ՝  Վալենտինի տոնի կապակցությամբ։

        

         

        

       

        

              

 

 

 

 

         

                                                          2017

 

  • 15.12.2017- Այսօր լրացավ Կամերային պետական թատրոնի 35-ամյակը:

            

           

          

          

           

         

 

  • 16.11.2017 – Կայացավ «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» հոռետեսական կատակերգության պրեմիերան: Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան: Դերերում՝ Էվա Խաչատրյան, Նոննա Գրիգորյան, Սոֆիա Սողոմոնյան, Արմինե Նազարի-Դեխնավի:

                                            

  • 22.10.2017ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնում «Երևանի կամերային պետական թատրոնը ներկայացրեց ««Ռոմեո & Ջուլիետ» ներկայացումը: Ներկայացման բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան:Վերջին ամիսներին աղմուկ առաջացրած Լուսինե Երնջակյանի «Ռոմեո & Ջուլիետ» ներկայացումն աննախհադեպ է՝ թե՛ ձևաչափային կարծրատիպերը կոտրող ռեժիսուրայով և տեխնիկական հնարքներով, և թե՛ ծավալուն դերասանական կազմով:Համարձակ ու անսպասելի ռեժիսորական խիստ ոճային լուծումներ, յուրահատուկ ձևավորում ու էսթետիկա, մարդկության պատմության բոլոր ժամանակների պատկանելիություն, բայց միևնույն ժամանակ՝ բոլորովին այլ տարածություն ու ժամանակ:Ներկայացում, ուր որքան էլ տիրապետում ես սյուժետային ընթացքին ու դեպքերի զարգացումներին, կստիպի ամեն վայրկյան մնալ սպասումի և լարվածության մեջ:Ներկայացումն անցավ մեկ շնչի վրա, և ջերմ, անմիջական և միաժամանակ խստապահանջ Գյումրի քաղաքի հանդիսատեսը մեկ մարդու պես ոտքի կանգնեց՝ կրկին ու կրկին բուռն ծափահարություններով բեմ կանչելով սիրված դերասաններին: Գյումրին ընդունեց մեզ ավանդական ջերմությամբ: Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին՝ ջերմ  ընդունելության և աջակցության համար:Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ներկա էին թվով 500 հանդիսատես:

                   

                    

 

  

              

 

  • 03 և 06.10.2017 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 15-րդ Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Երևանի Կամերային պետական թատրոնը ներկայացրեց «Ռոմեո & Ջուլիետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ

                  

                  

 

  • 13.06.2017 – ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը իրականացրեց հետևյալ միջոցառումը. Սյունիքի մարզի ք. Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում ներկայացվեց «Փնտրվում է տղամարդ» (ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի) թատերախաղը: Բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան: Դերերում՝ Լուիզա Ներսիսյան և ՀՀ վաստակավոր արտիստ Արշալույս Հարությունյան:

    Պետք է նշել, որ Գորիսի հանդիսատեսին առաջին անգամ հնարավորություն ընձեռնվեց դիտելու շնորհաշատ դերասաններ Լուիզա Ներսիսյանի և Արշալույս Հարությունյանի կենդանի խաղը իրենց բեմի վրա: «Փնտրվում է տղամարդ» հոգեբանական դրաման մեծ հուզականությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Մարդիկ մեծ հետաքրքրությամբ էին հետևում սյուժեի զարգացմանը, տխրում և ուրախանում դերասանների կերտած կերպարների հետ միասին: Ներկայացմանը ներկա էին թվով 360 հանդիսատես:

     

                                    

 

 

  •  24.04.2017 ԱՄՆ, Լոս Անջելեսում Առաջին ամենամյա հայկական կինոփառատոնում (AFFINLA) ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:

 

                                       

 

  • 29.03.2017 – Սերգեյ Դանիելյանի «Ուտեմ քեզ» («Մենք բոլորս եկել ենք մեր մանկությունից») մոնո-ներկայացման պրեմիերա՝ «Փոքր դահլիճ»-ում։  Ներկայացման հեղինակ՝ Սերգեյ Դանիելյան, բեմադրիչ՝ Աննա Կիրակոսյան։

     

                       

                
  • 27.03.2017 – Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար «Երևանի Կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան Մխիթար Ավետիսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով: Հիմք՝ ՀՀ մշակույթի նախարարի 24.03.2017 թ. 134-Ա հրաման:

 

  • 27.03.2017 – Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի  ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար «Երևանի Կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան Վահե Զիրոյանը պարգևատրվել է Հայաստանի  Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով: Հիմք՝ ՀՀ մշակույթի նախարարի 24.03.2017 թ. 134-Ա հրաման:

     

 

  •  27.03.2017 – Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար, Երևանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Հասմիկ Դանիելյանը պարգևատրվել է ՀՀ Երևանի քաղաքապետարանի պատվոգրով (Երևանի քաղաքապետ, 03.03.2017 թ.):

 

 2016 

 

  •  27.12.2016 – Տեղի ունեցավ “Ռոմեո & Ջուլիետ”, ըստ Վ. Շեքսպիրի պիեսի, նոր                        ներկայացման  պրեմիերան: Ներկայացման բեմադրիչ, զգեստների նկարիչ և բեմանկարիչ՝ Լուսինե Երնջակյան:

     

 

                                               

 

 

  • 14.11.2016 – Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվեց “Ի զե́ն” ներկայացումը, պիեսի հեղինակ՝ Արա Երնջակյան, բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան: Դերերը կատարեցին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները:

     

     

                       

 

 

  • 08.10.2016 – Ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը՝ մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում և թատերարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի ու բեղմնավոր գործունեության համար, Երևանի քաղաքապետի կողմից պագևատրվել է “Արգիշտի առաջին” շքանշանով:

 

  

  

 

 

  • 17.09.2016 – Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար, Երևանի կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունի Երնջակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: (ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվել է ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-923-Ա հրամանագրով:) 

 

                                 

 

  • 25.05.2016 – Տեղի ունեցավ նոր “Ճերմակ արագիլներ” ներկայացման պրեմիերան:Ներկայացման հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան: Դերերում. Ռաֆայել Երանոսյան, Մխիթար Ավետիսյան, Սենիկ Բարսեղյան, Վահե Զիրոյան: Երաժիշտ՝ Վահե Գրիգորյան:

 

                                        

 

  • 26.03.2016 – Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ՀԹԳՄ-ի “Արտավազդ” ամենամյա մրցանակաբաշխությանը, “Արտավազդ – 2016” ժյուրիի հատուկ որոշմամբ, Երևանի Կամերային թատրոնի “Սիրո խոստովանություն” (հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմանը շնորհվեց “Արտավազդ” մրցանակ՝ որպես “Տարվա լավագույն թատերական նախագիծ”։

                         

 

                      

   

 

 

 

  • 18.01.2016 – Արա Երնջակյանի “Խավարում” կարճամետրաժ կինոնկարը մասնացկեց Դակկա 14-րդ միջազգային կինոփառատոնին (“14th Dhaka International Film Festival”), Բանգլադեշ։

     

     

                

                                      

 

 

 

 

 

         

                             

 

 

 

 

 

 

News

 

OUR PARTNERS 

          

 

          

 

          

 

Copyright