fbpx

Արա Երնջակյան

Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար
Ծննդյան ամսաթիվ02․03․1951թ․
ԾննդավայրՔ. Երևան
Կրթություն
1974թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը։
1983թ. ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի մասնագիտություն։
ՄրցանակներՀՀ Ժողովրդական արտիստ, արվեստագիտության թեկնածու

1971-1972թթ. Արա Երնջակյանի ստեղծած «Ուրախների և հնարամիտների Ակումբ»-ի առաջին հայկական թիմը հաջողությամբ ելույթներ ունեցավ Մոսկվայում կայացած Համամիութենական մրցույթներում՝ հասնելով եզրափակիչ փուլ։ 1976թ.-ին կազմավորել է «Տղամարդկանց ակումբ»-ը, որն ուներ կոնկրետ թատերական ուղղվածություն։
1982թ.-ին հիմնադրել է յուրովի մեկնաբանություններով հայտնի, աշխարհի տարբեր բեմերում հյուրախաղերով հանդես եկած մի շարք միջազգային փառատոների հաղթող Երևանի Կամերային թատրոնը:
Արա Երնջակյանը 50-ից ավելի պիեսների, հինգ կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է:

1992-1995 թթ

Իրականացրել է մի շարք հեռուստանախագծեր՝ «Նորք» (Երևան), «ՕՌՏ» (Մոսկվա), «Արմենիա թու դեյ» (ԱՄՆ) հեռուստաընկերությունների պատվերներով։

1996 – 2000 թթ

Առաջին անգամ Հայաստանում, Արա Երնջակյանը կազմակերպել և անցկացրել է «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթը և հանդիսացել է մրցույթի կազմկոմիտեի նախագահը։ Այդ մրցույթների հաղթողները մի շարք միջազգային մրցանակաբաշխություններում նվաճել են բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ։

1998-2001 թթ

Արա Երնջակյանը զբաղեցրել է Երևանի Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնը։

2004թ. և 2008թ. լույս տեսան Արա Երնջակյանի «Հոռետեսական կատակերգություններ» գրքի 4-հատորյակը:  Ժողովածուի մեջ տեղ են գտել մի շարք պիեսներ, հետազոտական էսսեներ, ինչպես նաև աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին:

2012թ. Արա Երնջակյանին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան. «Հորացիոյի կերպարը` որպես հին հունական պարերգի (խորոսի) մետամորֆոզ»  աշխատության համար: Աշխատությունը, ըստ մասնագետների, հանդիսացավ նոր խոսք շեքսպիրագիտության մեջ` նորովի մեկնաբանելով անմահ ողբերգության թերևս ամենախորհրդավոր կերպարը: Այդ գիտական աշխատության հիման վրա 2016թ.-ին Մոսկվայում լույս տեսավ Արա Երնջակյանի «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը:

Ա. Երնջակյանը թատրոնում իրականացրել է 50-ից ավելի բեմադրություններ, տասնյակ մեծամասշտաբ շոու-միջոցառումներ («Սուրբ Ծնունդ» և այլն), նկարահանել է հետևյալ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերը՝ «Ժամկետը՝ 7 օր» (1990), «Արմենիկում UPSA» (1999), «Հոբելյանական հաճախորդ» (2012), Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված «Խավարում» կարճամետրաժ ֆիլմը (2013), «Ժաննա» (2015)։

Արա Երնջակյանը «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել «Լավագույն ներկայացում» 2006թ., «Տարվա լավագույն պիես» 2009թ. , «Տարվա լավագույն թատերական նախագիծ» 2016թ. անվանակարգերում, ինչպես նաև 2014թ.-ին Արա Երնջակյանին շնորհվեց «Արտավազդ» մրցանակաբաշխության «Հր. Ղափլանյանի անվան հատուկ գլխավոր մրցանակ»-ը:
Արա Երնջակյանը՝ պագևատրվել է «Արգիշտի Առաջին» շքանշանով, Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, «Արտավազդ» կրծքանշանով:
Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է:
Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության անդամ է:
Բազմաթիվ կինո և թատերական միջազգային փառատոների դափնեկիր է:
Արա Երնջակյանը շարունակում է աշխատել նոր ներկայացումների, պիեսների և նախագծերի վրա:

1973 – «Յոթ կատակ Հայաստանից»
1976 – «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ»
1982 – «Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների»  («Ալքիմիկոս»)
1982 – «Սովորական համերգ»
1982 – «Նկարներ ցուցահանդեսից»
1983 – «Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին»
1984 – «Էտյուդ կանանց մասին»
1985 – «Երևանյան օրերի քրոնիկա»
1985 – «Երկաթուղի» («Քավարան»)
1988 – «Հայք»

1990 – «Հայր մեր»
1993 – «Ես իմ անուշ Հայաստանի…»
1997 – «Կաբարե»
1998 – «Անտեր Ground»
1999 – «Տիտանիկ, made in Armenia»
2001 – «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» («Մահվան սղոց»)
2001 – «Միսս դժոխք, անաստվածային կատակերգություն»
2002 – «Լինսի show-ծրագիր» («Ալբանիա +»)
2004 – «Կառավարական համերգ»
2004 – «Սոնատ թավջութակի համար»

2006 – «Ի զե՛ն»
2006 – «Լուսատտիկների կանչը, կամ ինչ պատահեց լոգարանում»
2007 – «Արմմագեդոն»
2008 – «Շատ love story»
2008 – «Ուզբեկական փլավի բաղադրատոմսը» («Հոբելյանական հաճախորդ»)
2012 – «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (հայերեն)
2013 – «Կախարդական պարահանդես»
2013 «Սիրային քառանկյունի»
2015 – «Սիրո խոստովանություն»
2016 – «Ճերմակ արագիլներ»
2017 – «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ»
2019 – «Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին»
2022 – «Ծննդյան վկայական»

1973 – «Յոթ կատակ Հայաստանից»
1976 – «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ»
1982 – «Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների» («Ալքիմիկոս»)
1982 – «Սովորական համերգ»
1982 – «Նկարներ ցուցահանդեսից»
1983 – «Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին»
1983 – «Քաջ Նազար» ըստ Դ.Դեմիրճյանի
1984 – «Էտյուդ կանանց մասին»
1985 – «Երևանյան օրերի քրոնիկա»
1985 – «Երկաթուղի» («Քավարան»)
1985 – «Համլետ» ըստ Վ.Շեքսպիրի (ռուսերեն լեզվով)
1986 – «Համլետ» ըստ Վ.Շեքսպիրի (հայերեն լեզվով)
1986 – «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» ըստ Է.Ռաձինսկու
1986 – «Մկների ժողով» ըստ Խ.Ապերի
1988 – «Հայք»

1990 – «Հայր մեր»
1993 – «Ես իմ անուշ Հայաստանի…»
1997 – «Կաբարե»
1998 – «Անտեր Ground»
1999 – «Տիտանիկ, made in Armenia»
2001 – «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» («Մահվան սղոց»)
2001 – «Միսս դժոխք, անաստվածային կատակերգություն»
2002 – «Լինսի show-ծրագիր» («Ալբանիա +»)
2003 – «Ներոն» ըստ. Է.Ռաձինսկու
2004 – «Կառավարական համերգ»
2004 – «Սոնատ թավջութակի համար»
2004 – «610 Բեդֆորդ Դրայվ. Ես ամերիկացի եմ» Մ.Ռոնցոնի

2005 – «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ»
2005 – «Էտյուդ կանանց մասին» (հայերեն լեզվով)
2006 – «Ի զե՛ն»
2007 – «ԱՐՄմագեդոն»
2008 – «Շատ love story»
2008 – «Հոբելյանական հաճախորդ» («Ուզբեկական փլավի բաղադրատոմսը»)
2008 – «Ամեն օր Ամանոր»

2010 – «Լուսատտիկների կանչը, կամ ինչ պատահեց լոգարանում»
2012 – «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (հայերեն)
2013 – «Կախարդական պարահանդես»
2013 – «Սիրային քառանկյունի»
2015 – «Սիրո խոստովանություն»
2016 – «Ճերմակ արագիլներ»
2017 – «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ»
2021 – «Համլետ» ըստ Վ.Շեքսպիրի
2022 – «Ծննդյան վկայական»

1987 – «68-ի շոգ օգոստոսը»
1990 – «Ծննդյան վկայական»
1990 – «Ժամկետը՝ յոթ օր»
1999 – «Արմենիկում UPSA»
2001 – «Երեք հանցագործությունների պատմություն»


2011
«
Հոբելյանական հաճախորդ»
2011 – «Մամոնտների վերջին վալսը»
2011
– «Ջրհեղեղ»

2011 – «Ժաննա»
2012 – «Խավարում»
2019 – «Ճերմակ Արագիլներ»

1990 – «Ժամկետը՝ յոթ օր»
1999 – «Արմենիկում UPSA»
2012 – «Հոբելյանական հաճախորդ»
2013 – «Խավարում» Կարճամետրաժ ֆիլմ
2015 – «Ժաննա»
2019 – «Ճերմակ արագիլներ» վավերագրական ֆիլմ

1980 – «Նույնացման համակարգ»
1982 – «Ո՞վ ով է Շեքսպիրի «Համլետ» պիեսում»

Ереван, 2004г. Ернджакян А. А., «Пессиместические комедии», Книга Первая. Издательство «Тигран Мец»
2004թ.-ին Կամերային թատրոնում տեղի ունեցավ Արա Երնջակյանի «Հոռետեսական կատակերգություններ» գրքի առաջին հատորի (ռուսերեն լեզվով) շնորհանդեսը։ Այն իր մեջ ներառում է երեք պիես. «Սոնատ թավջութակի համար», «Ալքիմիկոս», «Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին», երկու կինոսցենարներ. «Ժամկետը՝ յոթ օր», «Երեք հանցագործությունների պատմություն» և մեկ հետազոտական էսսե՝ «Ով ով է Շեքսպիրի «Համլետ» պիեսում»։

Երևան, 2008թ. Երնջակյան Ա., «Հոռետեսական կատակերգություններ», Գիրք Երկրորդ, Գիրք Երրորդ, Գիրք Չորրորդ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն
2008թ.-ին լույս տեսան Արա Երնջակյանի «Հոռետեսական կատակերգություններ» գրքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հատորները (հայերեն լեզվով), որտեղ տեղ են գտել ինչպես պիեսներ, այնպես էլ աշխատություն՝ նվիրված Նույնականացման համակարգին։ Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև «Մի կերպարի ոգեկոչություն» (Հորացիոյի կերպարը Շեքսպիրի «Համլետ»-ում)  գիտական աշխատանքը։

Москва, 2016г. Ернджакян А. А., «Тайна Горацио» («Кто есть кто» в пьесе У. Шекспира «Гамлет»). Издательско-полиграфическая фирма «Реноме +»
2016թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում լույս տեսավ Արա Երնջակյանի «Тайна Горацио» գիրքը: Այն նվիրված է Վիլյամ Շեքսպիրի թերևս ամենախորհրդավոր ու սակավ ուսումնասիրված  կերպարին՝ Հորացիոյին: Այս գիտահետազոտական աշխատանքը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել անգլիական մեծ դրամատուրգի ստեղծագործական գործունեությունն ուսումնասիրող գիտնականների շրջանում և խթանել՝ վերանայելու հայտնի ստեղծագործության մի շարք արմատացած տեսակետներ:

Ереван, 2021г. Ернджакян А. А., «Свидетельство о рождении, или история одного театра». Издательский дом «Антарес»
Գիրքը պատմում է յուրօրինակ թատրոնի ստեղծման ու կայացման մասին։

Երևան, 2022թ. Երնջակյան Ա., «Հորացիոյի գաղտնիքը», («Ով ով է» Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսում): «Զանգակ» հրատարակչություն
Գիրքը նվիրված է Ուիլյամ Շեքսպիրի թերևս ամենաառեղծվածային և քիչ ուսումնասիրված հերոսին՝ Հորացիոյին: Օգտագործելով միջանկյալ հետևությունների և տրամաբանական եզրակացությունների գրեթե մաթեմատիկորեն կառուցված համակարգ՝ հեղինակն առաջարկում է անսպասելի, բայց, միևնույն ժամանակ, գիտականորեն հիմնավորված եզրակացություն: Այս աշխատանքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում անգլիացի մեծ դրամատուրգի հետազոտողների համար և կարող է խթան դառնալ հայտնի ստեղծագործության վերաբերյալ մի շարք արմատացած տեսակետների վերանայման համար: Թեթև և առանց ավելորդ «գիտականության» գրված այս գիրքը կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին: