fbpx

Սոնատ թավջութակի համար

Պրեմիերա15.10.2004
Տարիք16+

Դերերում՝ 
Արշալույս Հարությունյան
Քեթրին Մանասյան

Այս դրաման հետաքրքիր ու գրավիչ նյութ լինելուց բացի, իր մեջ կրում է նաև երկրորդ խորհուրդը` պիեսը նվիրված է մեծ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի անմահ հիշատակին։
«Սոնատ թավջութակի համար» պիեսում Կինն ու Տղամարդը նշանագրված դեմքեր են։ Կա նաև Նկարիչը, ով, ճիշտ է, այլևս կենդանի չէ, և ում այդ երկուսն իրենց ատելությամբ ու նախանձով հասցրել են կործանման։ Չէ՞ որ նկարիչը դա միշտ դժբախտ պատահար է: Դժբախտ պատահար` շրջապատի համար, իսկ առաջին հերթին` հենց ի՛ր համար:
Պիեսում բոլոր գործողությունները կառուցված են երկու կերպարների լարված երկխոսությամբ։ Նրանք փորձում են պատասխանել «Իսկապե՞ս արվեստը թեթևություն չի բերում։ Պե՞տք է արդյոք արվեստը, քանի որ դժբախտացնում է մարդկանց։ Ինչո՞ւ են չարամիտ մարդիկ ստեղծագործողի հանդեպ լցված ատելությամբ» հարցերին։
Պիեսի նյութը հուզել է համայն մարդկությանն իր պատմության ողջ ընթացքում։ Շոշափվում են ինչպես համամարդկային խնդիրներ, այնպես էլ վառ անհատականությունների ու ստեղծագործողների բախումն ու անհաշտությունը հասարակության ու միջակություն մեջ խարիսխված կեղծ արժեքների և խեղաթյուրված բարոյական նորմերի ու համակեցության կանոնների հետ, անշուշտ՝ հանճարին բնորոշ էմոցիաներով ու դրսևորումներով։

Հեղինակ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր