fbpx

Էտյուդ կանանց մասին

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան

Պրեմիերան կայացել է 02.03.1984 թ., 08.03.2005 թ. Երևանում

Խոսուն վերնագիրն արդեն կարող է հուշել, որ թեման միայն կանայք են, իսկ դերակատարները՝ տղամարդիկ։

«…Ոչ բոլոր կանայք են գեղեցիկ։ Լինում են նաև չնաշխարհի՜կ գեղեցկուհիներ։

Տգեղ կանայք չկան։ Կան կարճատես տղամարդիկ»։

Լիրիկական կոմեդիա գեղեցիկ սեռի՝ կանանց մասին:

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ.
Մոսկվա, Տալլին, Ռիգա, Դուբնա, Սանկտ Պետերբուրգ։

03.05.2008 թ. – Սիրիա, Հալեպ; Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հ. Ե. Ընկերակցության Ադամյան Թատերախումբը ներկայացրեց «Էտյուդ կանանց մասին» ներկայացումը։ Պիեսի հեղինակ և բեմադրիչ Արա Երնջակյան։ Բեմադրիչի օգնական՝ Հասմիկ Տեր-Կարապետյան։

«Էտյուդ Կանանց մասին» ներկայացումը թատրոնի կողմից նվեր է՝ մարդկության լավագույն կեսին։ Չգտնվեց մի կին, որը ներկայացումից հետո հեռանար առանց ժպիտի և գլուխը վեր չպահած՝ համոզված լինելով, որ ի՛նքն է ամենագեղեցիկը…»։

Ս.Մելնիկովա, «Վեչերնիյ Լենինգրադ», 1985