fbpx

Տիտանիկ, made in Armenia

Պրեմիերա17.11.1993
Տարիք12+

Դերերում՝
Արշալույս Հարությունյան
Գրիգոր Բաղդասարյան
Մանուկ Հախվերդյան
Քեթրին Մանասյան

«Տիտանիկ-2»-ը՝ վերանվանված «Նոյան տապանը», փորձում է փրկել մարդկության մնացորդները։ Հերթական տապանի տախտակամած են բարձրանում ուղևորները և անձնակազմը։ Նավի ուղևորները հենց ինքը՝ հանդիսատեսն է, իսկ թիմը կազմված է. Նավապետից, նրա օգնական Ծովակալ Սաքոյից, Պոետից, ում վերցրել են մեկնումից անմիջապես առաջ և ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե ինչով է նա զբաղվելու նավարկության ընթացքում՝ լինի ռադի՞ստ, թե՞ առաջին հայ տիեզերագնացը։ Անձնակազմի ևս երկու անդամները՝ Մաեստրոն և Գեղեցիկը, նույնպես կատարում են բազմապիսի պարտականություններ՝ կախված ստեղծված իրավիճակներից։ Իսկ նավի վրա ծագում են բազմաթիվ խնդիրներ. չէ՞ որ տապանն իրականում մեր տունն է, որը բոլորն էլ ուզում են «բարեկարգել»։ Եվ երբ այդ «տնաշինության վերափոխումների» արդյունքում տապանը սկսում է խորտակվել, պարզվում է, որ այն լքելն ու փրկվելն այնքան էլ դյուրին չէ՝ նավը շրջափակման մեջ է։ Ներկայացման վերջում «անձրևը, որը տևում էր 40 օր ու գիշեր», վերջապես դադարում է, և ծնվում է փրկվելու հույսը, մանավանդ, երբ անձնակազմի անդամներից մեկը հեռվից նկատում է Արարատը։ Սակայն անձնակազմի մնացած անդամները բացատրում են նրան, որ Արարատի ուրվագիծը միշտ էլ երևացել է։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվել, տապանը տեղից չի շարժվել… Ներկայացման մեջ միահյուսված են երաժշտությունն ու հումորը։

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր