fbpx

Ներսես Մարկոսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ17․07․1983թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Արմեն Մելիքսեթյանի արվեստանոց
Մրցանակներ
2014թ. ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր,
2019թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։

Ներսես Մարկոսյանի կարիերան սկսվել է նախ որպես պարող։ 1996–2006թթ. Ներսեսը պարել է Գևորգ Գևորգյանի «Կրակներ» ժամանակակից պարային համույթում։ Եղել է առաջիններից, որ նպաստել է Հայաստանում «բրեյք-դանս» պարային ոճի զարգացմանն և տարածմանը:
Աշխատել է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում` որպես դերասան:
Ներսես Մարկոսյանը խաղացել է տարբեր մյուզիքլներում, դրամատիկական, մանկական երաժշտական ներկայացումներում: Նրա մասնակցությամբ մյուզիքլներից են` «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Կատուներ», «Կարինե» օպերետ, «Բրոդվեյ-Բրոդվեյ», ինչպես նաև «Անուշ»,  «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», «Սասունցի Դավիթ», «Գեղեցկուհին և Հրեշը», «Մոխրոտ», «Թոմը և Ջերրին»:
2006թ. Երևանի Համազգային թատրոնի բեմում հանդես է եկել «Մյուզիքլի շունչը» խորագրով մենահամերգով:
2009թ. Շառլ Ազնավուրի 85-ամյակին նվիրված «Գլխարկները վեր Ազնավուրն է կանչում» խորագրով երաժշտական ներկայացման մեջ մարմնավորել է Ազնավուրի կերպարը:
2011թ. Ներսես Մարկոսյանը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծին:
2013թ.-ին «Կառավարական համերգ» ներկայացումով մուտք է գործել Երևանի Կամերային պետական թատրոն: Խաղացել է նաև «Կախարդական պարահանդես», «Անտեր Graund», «Կաբարե Restart», «Շոու #3», «Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին», «Համլետ» «Ծննդյան վկայական», «FE show» և այլ ներկայացումներում:
Ներսես Մարկոսյանը նկարահանվել է «Հին արքաներ», «Լա Կասա դե պապա» և տարբեր այլ նախագծերում։ Մասնակցություն է ունեցել «Սանսեթ Բուլվար» բրոդվեյան մյուզիքլում։

Ներկայացումներ