Սենիկ Բարսեղյան

Ծնվել է 1984 թ. ապրիլի 24-ին

2007 թ-ին ավարտել է   Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը ( Վահե Շահվերդյանի, այնուհետ Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոց):

2007 թ-ից առ այսօր հանդիսանում է Երևանի Կամերային պետական թատրոնի դերասան:

Կամերային թատրոնի բեմում խաղացել և խաղում է  գրեթե բոլոր ներկայացումներում՝“Cabaret”,“Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ”,  “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”) ,“Կառավարական համերգ”, “Արմմագեդոն”, “Ամեն օր Ամանոր”, “Լուսատտիկների կանչը” , ”Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ  կարելի է ապրել և զվարճանալ” , “Շատ love story” , “Ի զե՛ն”, “Սկոտչ և Վիսկի” , “Միսս Դժոխք” , “Ճերմակ արագիլներ”, “Շոու No 3” և “Cabaret Restart” , ՝ “Սև արկղ”, “Սիրո խոստովանութուն” , “Ռոմեո&Ջուլիետ”-ում և այլն:

Սենիկ Բարսեղյանը նկարահանվել է մի շարք կինոնախագծերում, որոնց թվում են Արա Երնջակյանի “Ժաննա” (2015) լիամետրաժ կինոկատակերգությունը և “Գրիգոր Լուսավորիչ” պատմա-վավերագրական ֆիլմը:

Դերասանական գործունեությունից զատ Սենիկ Բարսեղյանը նաև հայտնի  է  որպես էստրադային երգիչ: Մասնակցել է  “Հայ superstar”, “The voice” նախագծերին, խաղացել է “Մաուգլի“ մյուզիկլում:

Երկար տարիներ հանդիսացել է “Camaradas” բենդի մենակատար:

Նա Երևանի Կամերային թատրոնի կազմում մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային թատերական փառատոների:

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար` ԵրևանիԿամերային պետական թատրոնի դերասան Սենիկ Բարսեղյանը պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով: