ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ

Ըստ Վ. Շեքսպիրի պիեսի

Ներկայացման բեմադրիչ, զգեստների նկարիչ և բեմանկարիչ՝

Լուսինե Երնջակյան

Պրեմիերան կայացել է 17.03.2017 թ., Երևանում

Սիրահարված զավակներ և պատերազմող ընտանիքներ:

Գաղտնի ամուսնություն և ճակատագրերի կործանում:

Շեքսպիրյան հայտնի ողբերգության նոր մեկնաբանություն:

*

Կամերայինը, լինելով հեղինակային և իր սեփական թատերական սիստեմով ստեղծագործող թատրոն՝  նույնականացման համակարգին պատկանող սեփական դրամատուրգիայի կողքին, միշտ հանդիսատեսի դատին է հանձնել նաև դասական ու համաշխարհային գրականության նմուշներ, որոնք իրենց «կամերային» լուծումների մեջ աչքի են ընկնում իրենց «մասշտաբայնությամբ»:

«Ռոմեո և Ջուլիետ»… Թվում է՝ ամեն ինչ ասված ու պատմված պատմություն:

Բայց Կամերայինի նոր սերունդը՝  ի դեմս Լուսինե Երնջակյանի, հայտնաբերել և բացահայտել է նոր երանգներ ու գաղափարական սկզբունքներ:

Համարձակ ու անսպասելի ռեժիսորական խիստ ոճային լուծումներ, յուրահատուկ ձևավորում ու էսթետիկա, մարդկության պատմության բոլոր ժամանակների պատկանելիություն, բայց, միևնույն ժամանակ, բոլորովին այլ տարածություն ու ժամանակ:

Ներկայացում, որը, որքան էլ տիրապետում ես սյուժետային ընթացքին ու դեպքերի զարգացումներին, կստիպի ամեն վայրկյան մնալ սպասումի և լարվածության մեջ:

Ջուլիետ – Արմինե Նազարի-Դեխնավի

Ռոմեո – Ժորա Մարտիրոսյան

Բենվոլիա – Հասմիկ Դանիելյան

Մերկուցիո – Ժորա Հովհաննիսյան

Տիբալտ – Վահագն  Կիրակոսյան

Հայր Մոնտեգյու – Գրիգոր Բաղդասարյան

Մայր Մոնտեգյու – Նոննա Գրիգորյան, Հրաչուհի Ամիրյան

Հայր Կապուլետ – Մխիթար Ավետիսյան

Մայր Կապուլետ – Քեթրին  Մանասյան

Հայր Լավրենտիոս – Սենիկ Բարսեղյան

Դայա – Նոննա Գրիգորյան, Հրաչուհի Ամիրյան

Բալտազար – Մայիս Համբարձումյան

Պարիս – Մհեր Ալաբեղյան

03, 06.10.2017 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 15-րդ Միջազգային թատերական փառատոն

22.10.2017 – ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ»՝  Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոն

27.03.2018 – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխություն՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգ