Ընթերցող՝ Ռաֆայել Երանոսյան,<<Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը>>

09.02.2019 Ընթերցող՝ Ռաֆայել Երանոսյան,<<Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը>>

Սա պատմություն է արկածասեր Ջերոնիմո Ստիլտոն մկնիկի մասին, որն ապրում էր արտասովոր Մկների կղզում և աշխատում էր «Կրծողի արձագանքը» օրաթերթում:Գիրքը հարուստ է անհավանական արկածային պատմություններով, որը ներկայացնում է հենց ինքը՝ Ջերոնիմո Ստիլտոնը:Ընթերցանության ընթացքում դերասանը երեխաներին կներգրավի խաղի մեջ, իսկ ընթերցանության ավարտին, պատահականության սկզբունքով, երեխաներից մեկը նվեր կստանա գիրքը՝ դերասանի ստորագրությամբ:Մյուս երեխաներին ևս սպասվում են փոքրիկ հուշանվերներ:

Հեղինակը՝ Ջերոնիմո Ստիլտոն
Միջոցառման գործընկեր՝ «Զանգակ» հրատարակչություն
Տարիքային խումբը՝ 4-10
Տոմսի արժեքը՝ 1500 դրամ
Տևողությունը՝ 50 րոպե
Ժամը՝ 16:00-ին