Կառավարակն համերգ

Ներկայացման հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան

Պրեմիերան կայացել է 29.12.1982, Երևանում

Վերականգնվել է շատ անգամներ՝ 03.02.1990 թ., 22.05.2004 թ., 19.05.2010 թ.)

Լրանում է «Կառավարական համերգ» բեմադրության 37 տարին։

Հազարից ավելի ներկայացում, կես միլիոնից ավել հանդիսատես՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում. Ասիայում, Եվրոպայում, Ամերիկայում։

Այսօր այն հրարավորություն ունեք դիտելու նաև Դո´ւք։

«Երևանի Կամերային թատրոնին ծանոթ հանդիսատեսը այդ հաստատություն մուտք գործելիս մի ներքին համոզվածություն ունի, որ անպայման ինչ­որ յուրահատուկ ու ինքնատիպ բան կտեսնի։

Այդ նույն զգացողությունն ունեի՝ «Կառավարական համերգ» ներկայացման պրեմիերային գնալիս։ Բայց դեռ չէի պատկերացնում, թե Կամերայինի ռեժիսորն ու անձնակազմը ինչ տոնական օր են նախապատրաստել հանդիսատեսի համար»։

Ա. Ա., «Թատրոնի կյանք», «Բրավո», 21.07.2010

Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո), Սիրիա (Հալեպ)։

*Սանկտ-Պետերբուրգ, Կիև, Ռիգա, Տալլին, Փարիզ, Լիոն, Պրահա, Սոֆիա, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Հալեպ, Մոսկվա։

2011 հոկտեմբերի 9, 21  – ԱՄՆ, Լոս Անջելես; Կամերային թատրոնը  մասնակցեց «ASA ART INC» ամերիկյան ընկերության կողմից կազմակերպված «Աշխարհի թատրոնները» փառատոնին։ Գլենդելի «Beyond the Stars Palace» թատրոնի բեմում ներկայացվեց «Կառավարական համերգ» ներկայացումը։

13.09.2015 – Երևանի Կամերային թատրոնը ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Ն. Պ. Ակիմովի անվան “Վիվա́տ, Կոմեդիա” առաջին միջազգային թատերական փառատոնին ներկայացրեց “Կառավարական համերգ” թատերախաղը: Ներկայացման հեղինակ և բեմադրիչ` Արա Երնջակյան։